Լավրով. Փաշինյանի՝ Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո կարգավիճակի հարցը փակված է
Նախագահ Պուտինն անձամբ որոշիչ դեր է խաղացել այն հարցում, թե ինչպես հնարավոր եղավ դադարեցնել պատերազմը 2020 թվականի նոյեմբերին, և ինչպես են համաձայնեցվել մի քանի եռակողմ փաստաթղթեր ամենաբարձր մակարդակով՝ հայ-ադրբեջանական-ռուսական, որոնք սահմանում էին կարգավորման առանցքային պարամետրերը, այդ թվում՝ խնդիրները՝ սահմանների սահմանազատման, առևտրի և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի ստորագրման մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցառումներին մասնակցության արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
Նա նշեց, որ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծվել են համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են հարցի տնտեսական կողմով։
«Վերջերս մենք տեսանք, որ այս բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերելուց հետո արևմտյան գործընկերները որոշեցին, որ ինչ-որ տեղ սխալ է, որ Ռուսաստանին հաջողվում է առաջընթացի հասնել այս ուղղությամբ, և նրանք սկսեցին հրապուրել հայերին և ադրբեջանցիներին Բրյուսել, հետո Փարիզ, հետո Վաշինգտոն, ապա Պրահա։ Ի դեպ, 2022 թվականին Պրահայում վարչապետ Փաշինյանը փաստաթուղթ է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 1991 թվականի սահմաններում։ Սա նշանակում է, որ ԼՂԻՄ-ը, ինչպես այն ժամանակ անվանում էին Ղարաբաղը, Ադրբեջանի անբաժանելի մասն է»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, սա անակնկալ էր Ռուսաստանի համար։
«Սա մեզ համար անակնկալ էր, քանի որ մինչ այս քննարկվում էին Ղարաբաղի կարգավիճակի խնդրի վերջնական լուծման տարբեր տարբերակներ։ Հայաստանի վարչապետը դա արել է ինքնուրույն։ Դրանից հետո կարգավիճակի հարցը, եւ թե ինչ է Ղարաբաղը, փակված է»,- ասաց նա։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին