Իրանցի փորձագետը պատմել է, թե ինչպես է Թեհրանն արձագանքել Հայաստանով միջանցք բացելու՝ Բաքվի ծրագրերին
Անցած ամիսների ընթացքում Իրանը երկու անգամ մոբիլիզացրել է իր զորքերն Ադրբեջանի հետ սահմանների մոտ։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Իրանի և եվրասիական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն։
Նա հավելեց, որ Իրանում կարծիք կա, որ Թեհրանի հենց այս միջոցառումների արդյունքում է, որ Ադրբեջանը դեռ նոր ճակատ չի բացել Հայաստանի դեմ՝ Սյունիքը գրավելու և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագիծը իրականացնելու համար։
Նրա խոսքով՝ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագիծը դեռ մոռացված չէ, և Բաքուն նոր գործողություն չի սկսում, քանի որ գիտի, որ այս պահին միջազգային հանրությունը հավանություն չի տալիս նման միջոցառումներին։
«Հենց սա է պատճառը, որ Ադրբեջանն ակտիվ գործողությունների չի դիմում։ Սակայն հենց նրանք նոր պատճառ ունենան, կլինեն նոր կոնֆլիկտներ Հայաստանի հետ, նոր գործողություններ Հայաստանի դեմ։
Այս անգամ խոսքը Ղարաբաղի մասին չէ, ջանքերն ուղղված են Հայաստանի ինքնիշխանության դեմ, քանի որ նրանք (Թուրքիան և Ադրբեջանը - խմբ.) ցանկանում են բացել այս նույն միջանցքը Հայաստանի Սյունիքի մարզով»,- ընդգծեց Շաֆիեն։
Նա նշել է, որ Իրանը ձգտում է թույլ չտալ նրանց հասնել այդ նպատակներին։
«Ոչ ոք չի կարող ասել, որ Ադրբեջանի կողմից նոր սադրանքների դեպքում Իրանը ներքաշվելու է այս հակամարտության մեջ, բայց ակնհայտ է, որ կան հստակ ազդանշաններ, որ Թեհրանը մտադիր չէ թույլ տալ Ադրբեջանին միջանցք բացել Հայաստանի տարածքով»,- ասել է փորձագետը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը