Խաղաղության օրակարգը կեղծ է, խաբկանք է Հայաստանի համար. նման պայմանագիր չի կարող լինել. Սեյրան Օհանյան
Այս տարիներին մեր ասածը հաստատվում է այն առումով, որ Ադրբեջանը եւ թուրք-ադրբեջանական տանդեմը հաջողության հասնելով 2020-ի պատերազմից հետո, իրենց ճնշումները, պարտադրանքի լեզվով խոսելը Հայաստանի հետ շարունակում են եւ շարունակելու են: Այս մասին, այսօր՝ հունվարի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
«Խաղաղության օրակարգը կեղծ է, խաբկանք է Հայաստանի համար: Խաղաղության պայմանագիր չի կարող լինել, որովհետեւ պատերազմում պարտված իշխանությունները միշտ գտնվում են պարտադրանքի ու ճնշման ներքո, այդ օրակարգը միակողմանի է, մեր կողմից դա խաղաղություն մուրալ է, իսկ հակառակորդի կողմից՝ խաղաղության պարտադրանք ՀՀ-ի նկատմամբ: Դրա համար էլ Ալիեւի հռետորաբանությունը չի փոխվել, ինքը յուրաքանչյուր փուլում նոր պահանջ է ներկայացնում Հայաստանին:
Մենք հասկանում ենք, որ իրենք ամբողջությամբ հայաթափելով Արցախը, ցեղասպանություն իրականացնելով Արցախի նկատմամբ, հիմա անցել են Հայաստանի նկատմամբ ճնշումները շարունակելուն: Իրենց համար հիմա, այպես կոչված« «Զանգեզուրի միջանցքը», այդ ենթակառույցների բացումը, իսկ Սյունիքը մեզ համար անվտանգության երաշխիք է, որպեսզի իրենք կարողանան կապ ունենալ միմյանց միջեւ եւ աջակցել միմյանց:
Մեր գործընկերները ծանոթացել են խաղաղության պայմանագրին, դրա փակ մասին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ այնտեղ որևէ մի խոսք չկա այն պարտավորվածությունների մասին, որոնք պետք է իր վրա վերցնի Ադրբեջանը։ Նկատի ունեմ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս գալը, սահմագծում և սահմանազատում իրականացնելը»,-ասաց Օհանյանը:
Նա նկատեց, որ Ադրբեջանը ցեղասպանությունէ իրականացրել մեր հայրնեիքի մի մասում եւ չի կարծում, որ նորմալ իշխանությունները պետք է այս իրավիճակում ձեռք մեկնեն եւ ասեն՝ գնում ենք խաղաղության:
Օհանյանի խոսքով, եթե Նիկոլ Փաշինյանը նորմալ կառույցներ ունենար, որոնք ժամանակին նորմալ գնահատեին ռազմաքաղաքական իրավիճակը, շուտվանից կտեսնեին, որ խաղաղության վերաբերյալ Ադրբեջանի առաջարկը խաբկանք է մեզ համար. «Ինքն ուշացումով է դա հասկանում։ Այսօր տեսնում ենք, որ ՀՀ իշխանություններն ամեն ինչ ուշացումով են անում: Պատերազմական գործողությունները կանգնեցնելուց հետո հանավոր հրաման տվեցին եւ զորքերչը հետ քաշեցին՝ չհասկանալով, որ յուրաքանչյուր թիզ հող հետագայում հիմք է հանդիսանալու դելիմիտացիա, դեմարկացիա իրականացնելու, բանակցություններում մեր շահերն առաջ տանելու համար: Երբ պատերազմը կանգնեց, իրենք չհասկացան, որ առաջնային խնդիրը սահմանների պաշտպանությունն է, պետք է բանակն արագ համալրել: Այսօր նույնը տեսնում ենք արտաքին քաղաքական ոլորտում, երբ կուլ են գնում թուրք-ադրբեջանական խաբկանքին»,-ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին