Իրանում ահաբեկչության հետևանքով 13 օտարերկրյա քաղաքացի է զոհվել
Իրանի հարավում գտնվող Քերմանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով 13 օտարերկրյա քաղաքացի է զոհվել, հայտնում է Mehr-ը։
Իրանի Իսլամական Հանրապետության միգրացիայի ազգային կազմակերպության հասարակայնության հետ կապերի գրասենյակն ուրբաթ օրը հայտնել էր, որ զոհերի թիվը 12 է։ Աֆղանստանի մեկ քաղաքացի, ով այնտեղ վիրավորվել էր, ավելի ուշ մահացել է։
Մահացած օտարերկրյա քաղաքացիների անունները հետևյալն են.
Ռեզա Նուրզեհի, Մոհամմադ Քասեմ Ահմադի, Մարիամ Տաջիկ, Մոհամմադ Մատին Ահմադի, Մոհամմադ Տաջիկ, Նազանին-Ֆաթեմեհ Ազիզի, Զահրա Ֆեյզի, Նազիֆե Ղաֆուրի, Նեաթոլլահ Աչքազի, Լատիֆե Աչքազի, Մասումե Աչքազի, Ռազգոլ Ալիզեհի և Ամիր Ալի Բամերի:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին իրանական Քերման քաղաքում երկու ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության 4-րդ տարելիցին, ով սպանվել էր 2020 թվականին Բաղդադում ԱՄՆ ավիահարվածի ժամանակ։ Վերջին պաշտոնական տվյալներով՝ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 89 մարդ։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը