Բոլոր երկրները Արցախի Հանրապետության քաղաքացիներին ընդունում էին, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիների․ Կարեն Ճշմարիտյան
Կարեն Ճշմարտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Աշխարհը» պատրաստվում էր ճանաչել Արցախի Հանրապետությունը
Ժամանակին երբեմն պնդում էին հակառակը՝ «Աշխարհը չի ճանաչելու Արցախը…», կամ մինչ օրս, մերթ ընդ մերթ պնդում են ՝ «Աշխարհը չէր ճանաչելու Արցախը»։
Կան նաև մարդիկ, ովքեր պարզապես ուշադիր, կամ լավատեղյակ չեն, և կրկնում են իրենց կարծիքով «տեղյակների» այդ խոսույթը։
Պարզաբանելու նպատակով, նախ և առաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե Արցախյան խնդրի առումով ինչ ասել է՝ «Աշխարհ»։
Երկրորդ՝ ի վերջո այդ «Աշխարհ» կոչվածը Արցախը ճանաչե՞լու էր, թե՝ ոչ, և որո՞նք էին դրա իրական ցուցիչները։
Եվ այսպես, կարծես ավելորդ չէ հիշեցնել, որ տվյալ համատեքստում «Աշխարհ» կոչվածը, դա՝ ամբողջ աշխարհի բոլոր երկրները չեն, և չէին կարող լինել։ Ավելին՝ շատ կոնկրետ և հաստատված ձևաչափում ընգրկված էին ընդամենը երեք միջնորդ երկրներ՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիա։ Վերջ, այլ երկրներ չեն եղել։ Հետևաբար, երբ Արցախյան խնդրի հետ կապված ընդգծվում է «Աշխարհ» բառը՝ պետք է նկատի ունենալ բացառապես նշված երեք երկրները։ Դրանք հենց այն միջնորդներն են, որոնք ուղեկցել ու կազմակերպել են Արցախյան բանակցությունների ողջ ընթացքը, ձևավորել են առաջարկներ, կարգավորման փաստաթղթերի նախագծեր, հայտարարությունների տեքստեր, և այլն, և այլն։
Այս ծայրահեղ պարզունակ, բայց ցավոք՝ անհրաժեշտ դարձած պարզաբանումից հետո մնում է միայն մեկ հարց՝ որո՞նք են այն գլխավոր ցուցիչները, որոնք շատ ուղղակի հաստատում են, որ «Աշխարհը» ճանաչելու էր Արցախը։
Առաջինը, դա՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը կարգավորման հիմնարար սկզբունքների կազմում ամրագրումն էր։ Հավելենք՝ այդ սկզբունքները սահմանվում էին հենց միջնորդների(«Աշխարհի») կողմից առաջարկվող փաստաթղթերի նախագծերում։ Սա փաստ է՝ անժխտելի փաստ:
Ավելին՝ միջնորդների(«Աշխարհի») առաջարկներում ներառվում էին նաև հանրաքվեի անցկացման հետ կապված հարցերը։
Հարց՝ եթե հաստատ չէին ճանաչելու, ապա՝ ի՞նչ ինքնորոշում, կամ առավել ևս՝ ի՞նչ հանրաքվե:
Երկրորդ, և ոչ պակաս կարևորը՝ թուրքական միության(Թուրքիա-Ադրբեջան) կողմից միշտ և ամենուր բարձրաձայնվում էր Արցախի միայն որոշ շրջանների վերադարձի պահանջը, և ոչ երբեք՝ ողջ Արցախի։ Նման պահանջ չի առաջացել նույնիսկ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։ Վկա՝ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Այսինքն, Արցախի ճանաչումը ենթագիտակցորեն ընդունելի է եղել նույնիսկ թուրքական միության համար։
Սա նույնպես՝ անժխտելի փաստ է։
Երրորդ՝ Արցախի Հանրապետությունը Միացյալ Ազգերի Կազմակերպությունում համարվում էր չճանաչված Պետություն։ Այսինքն՝ Պետություն, բայց դեռևս չճանաչված։
Եվ վերջինը՝ բոլոր երկրները Արցախի Հանրապետության քաղաքացիներին ընդունում էին, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիների։
Հարց՝ ինչու՞ ոչ մի երկիր, և երբեք չէր պարտադրում ներկայացնել Ադրբեջանի քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ։ Սա ինչպե՞ս կբացատրեն հակառակ կարծիքը պնդողները։
Տրամաբանական եզրակացությունը մեկն է՝ ոչ միայն «Աշխարհն» էր ճանաչելու Արցախի Հանրապետությունն ու Հայաստանի և Արցախի միավորումը, այլ ի վերջո՝ նույն թուրքական միությունն ու նրանց աջակիցները։
Ինչ էլ ասեն, կամ պատմեն՝ էական չէ։
Սա է իրողությունը։
PS.
Այնուամենայնիվ՝ Աշխարհը ճանաչելու է Արցախի Հանրապետությունը, ուշ թե շուտ՝ ճանաչելու է։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին