Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Արցախի Հադրութ քաղաքի պատմական հայկական ինքնության օտարումը և նոր՝ «ադրբեջանական ինքնության» ստեղծումը

Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

«Արցախի Հադրութ քաղաքի օկուպացիայից հետո, դեռևս 2021 թվականին Ադրբեջանի կառավարությունը հանձնարարություն ստացավ մշակելու Հադրութ քաղաքի նոր հատակագիծը, վերակառուցման, քաղաքի պատմական հատվածի «վերականգնման», կամ որ նույնն է՝ խեղաթյուրման ծրագիրը: Նախնական հատակագիծը հաստատվել էր դեռևս 2021 թվականին և ուղարկվել լրամշակման, ինչից հետո արդեն 2023 թվականի գարնանը այն համարվում էր պատրաստ։

Համաձայն 2023 թվականին հաստատված նախագծի՝ պետք է «վերականգնվի» նաև քաղաքի պատմական միջուկը և հուշարձանները, որոնք պետք է նպաստեին «ազատագրված» Հադրութ քաղաքի մշակութային, զբոսաշրջային կյանքի խթանմանը: Այս ծրագրի մեջ է մտնում նաև քաղաքի Սբ․ Հարություն եկեղեցին «վերանորոգելու» ծրագիրը: Համաձայն Ադրբեջանի կառավարության կողմից փակցված ցուցանակի՝ նախքան վերանորոգումը նախատեսվում է պեղումներ իրականացնել եկեղեցու շրջակայքում, այնուհետև վերականգնել այն՝ տեղում հիմնելով նաև Կովկասյան Աղվանքի մշակույթը ներկայացնող թանգարան:

Անդրադառնալով Հադրութի պատմական հատվածի «վերականգնմանը»՝ նշենք, որ նույն ադրբեջանական կողմը դեռևս 2020 թվականի հոկտեմբերին քաղաքի համար մղվող մարտերում և հատկապես քաղաքի օկուպացիայից հետո հրկիզել է քաղաքի պատմական կորիզը՝ 19-րդ դարի տներով, ինչը շատ լավ երևում է հենց ադրբեջանցի զինվորականների կողմից արված լուսանկարներում և տեսանյութերում, որտեղ երևում է ծխացող և ավերված պատմական հատվածը:

Նույն ադրբեջանական կողմը քաղաքի օկուպացիայից հետո զորավարժությունների ժամանակ որպես թիրախ է օգտագործել Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանի շենքը, որը պայթեցվել է, իսկ քաղաքի օկուպացիայից հետո մինչ այժմ անհայտ է թանգարանի ցուցանմուշների ճակատագիրը (Ցուցանմուշներ, որոնք ներկայացնում էին քաղաքի պատմությունը):

Քաղաքի օկուպացիայի հետո ադրբեջանական կողմը հիմնահատակ քանդել է Հադրութ քաղաքի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից շենքերը:

Վստահաբար կարող ենք ասել, որ անմիջապես հենց Իլհամ Ալիևի հրամանով Հադրութ քաղաքի և Հադրութի ամբողջ շրջանի համար ստեղծվում է նոր ինքնություն և պատմություն, որտեղ բացակայում են բնիկները՝ հայերը: Ասվածի իրավական առաջին քայլերից էր Հադրութի շրջանի պատմական Տող բնակավայրում այսպես կոչված արգելոցի ստեղծումը:

Հադրութ բնակավայրը իր ողջ պատմության ընթացքում ունեցել է բացարձակ մեծամասնություն կազմող հայ բնակչություն և հայկական ազգային-դավանական միջավայր: Ասվածի լավագույն ցուցիչներից մեկը 19-րդ դարում Ռուսական կայսրության տարածքում պարբերաբար հրատարակվող և կայսրության էթնիկ կազմը, բնակավայրերը նկարագրող պարբերականներն էին, որտեղ Հադրութ բնակավայրը և շրջանը նկարագրվում է որպես հայկական։

Այս նոր ինքնության և պատմության կերտման մեջ կարող ենք տեսնել, որ երբևիցե իսլամ բնակչություն չունեցած Հադրութ քաղաքում դեռևս 2021 թվականին արվել է մզկիթի հիմնարկեք:

Առավել անհանգստացնում է Հադրութի Սբ․ Հարություն եկեղեցու այսպես կոչված վերականգնման և հարակից տարածքում պեղումներ իրականացնելու փաստը: Ադրբեջանական կողմը մի անգամ չէ, որ հայտարարել է, որ Արցախի եկեղեցիների հարյուրավոր հայերեն արձանագրությունները, խաչերը, խաչքարերը կեղծ են և իրենք հուշարձաններին «նախնական տեսքի են բերելու», ինչը նշանակում է արձանագրությունների, խաչային հորինվածքների և խաչքարերի ոչնչացում: Կարող ենք տեսնել, որ նախկինում արվող հայտարարությունները հատկապես Արցախի 2023 թվականի սեպտեմբերի 19-20 ռազմական գործողությունների վերջնական հայաթափումից հետո, ցավոք, ստանում են գործնական կիրառում: Այս գործնական կիրառման հիմքը Գանձասարաի վանքի շուրջ Ադրբեջանի ստեղծած աղմուկն էր:

Ինչպես տեսնում ենք, ադրբեջանական կողմը ցանկանում է ստեղծել նաև Կովկասյան Աղվանքի մշակույթին նվիրված թանգարան: Սա տեղավորվում է Արցախի մշակութային բռնայուրացմանը միտված իրենց տեսության մեջ, համաձայն որի՝ Արցախի հայկական ժառանգությունն աղվանական է: Հենց այս տեսությամբ էր պայմանավորված, որ Հադրութի օկուպացիայից անմիջապես հետո այսպես կոչված ալբանա-ուդիական քարոզիչներն անմիջապես Ադրբեջանի պաշտպանության նախարարության, նախագահի աշխատակազմի հովանու ներքո սկսեցին այցեր և ծեսեր կազմակերպել Հադրութի, Վանքի, Տողի եկեղեցիներում՝ հընթացս նաև քարոզչական հայտարարություններ կատարելով:

Մեր արձագանքը

Հադրութ քաղաքի պատմության, տարածաշրջանում առկա եկեղեցիների իսկության և ամբողջականության խաթարմանն ուղղված ցանկացած գործողություն արգելված է ժառանգության պաշտպանության միջազգային օրենքներով։

Հադրութ քաղաքը որպես ադրբեջանական ներկայացնելու փորձը խախտում է Հադրութի շրջանի շուրջ 48 բնակավայրերի, ավելի քան 13 հազար բնակչության մշակույթի իրավունքը, որից բռնի կերպով նա զրկվել է տեղահանման և իր մշակութային ու ստեղծագործ կյանքով ապրելու արգելքի պատճառով։ Մշակութային ժառանգությանն առնչվող իրավունքները կազմում են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով սահմանված մշակութային կյանքին մասնակցելու իրավունքի անքակտելի մաս և յուրաքանչյուր ոք` անհատապես կամ հավաքական ձևով, իրավունք ունի օգտվելու մշակութային ժառանգությունից և նպաստելու դրա հարստացմանը, ու նաև պարտավոր է հարգել այլոց մշակութային ժառանգությունը, ինչպես իր սեփականը։ Այս կոնտեքստում ակնհայտ է, որ Ադրբեջանը ոչնչացնելով, յուրացնելով մի ողջ հանրույթի մշակութային ժառանգությունը, զրկելով նրան իր սեփական ինքնությանը համարժեք ապրելու ու ստեղծագործելու իրավունքից, այժմ յուրացման գործողությունը ցանկանում է ամրագրել պետականորեն և միջազգայնորեն՝ խախտելով հայ հանրույթի մշակութային ֆունդամնետալ իրավունքները՝ սահմանված նաև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածով։

Պատմական Հադրութ քաղաքի, որը նաև հայ մշակույթի կարևորագույն կենտրոն էր, հայկական ինքնության օտարումը ակնհայտորեն ոտնահարում է քաղաքի պատմականության, վերջինիս իսկության և ամբողջականության հիմնարար սկզբունքները, որոնք բխում են 1994 թվականի Ճապոնիայում ընդունված մշակութային ժառանգության իսկության վերաբերյալ Նարայի փաստաթղթից, ինչպես նաև ԻԿՕՄՕՍ-ի կողմից 2017 թվականին Նյու Դելիում ընդուված փաստաթղթից: Իսկության սկզբունքների պահպանության Նարայի փաստաթուղթը նշում է, որ մշակութային արժեքների՝ հակամարտություններում հայտնվելու դեպքում պահանջվում է մշակութային արժեքների հանդեպ լեգիտիմության ճանաչում»:

Լուրեր Հայաստանից - NEWS.am
! Այս նյութը հասանելի է նաև РусскийՏպել