Իսկ ո՞վ ասաց, որ Ադրբեջանը Ղարաբաղի հարցում միշտ լոյալ է լինելու Մոսկվային. Մարկեդոնով
Սա առաջին դեպքը չէ, երբ ռուս-հայկական հարաբերություններն ամրության փորձության են ենթարկվում։ Այս մասին «Ուժ գործոն» հաղորդաշարի եթերում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՌԴ ԱԳՆ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի Միջազգային հետազոտությունների ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Կարելի է հիշել 1920-1921 թվականների պատմությունը, այն ժամանակ հարաբերությունները ոչ թե ավարտվեցին, այլ երկարեցին: Կարելի է հիշել Խորհրդային Միության վերջին տարիների պատմությունը, ղարաբաղյան փորձությունը, արտակարգ դրություն մտցնելը և շատ ավելին, որոնք ձևավորեցին ռուս-հայկական բավականին բարդ հարաբերությունները։ Սակայն դրանք ոչ թե ավարտվեցին, այլ ստացան նոր տեսք՝ մեծ համաձայնագրի տեսքով։
Հիմա նույնն ենք տեսնում, կողմերը պատրաստ չեն վճռական խզման։ Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն ցանկանում մակարդակը բարձրացնել։ Սա ճիշտ է, որովհետև եթե խզեն, դրա դիմաց ի՞նչ կլինի»,- նկատեց փորձագետը։
Նա համոզված է, որ Ռուսաստանին Հայաստանը պետք է, այն կարեւոր դարպաս է դեպի Իրան, կարեւոր դարպաս դեպի Մերձավոր Արեւելք եւ այլն։ Եվրասիական մեծ նախագծի համատեքստում, որը Մոսկվան առաջ է տանում, Հայաստանը կարևոր է:
«Ո՞վ ասաց, որ Ադրբեջանը միշտ ռուսամետ է լինելու և լոյալ է լինելու Մոսկվային Ղարաբաղի հարցում։ Բաքուն պարզապես կարծում է, որ Մոսկվան վերջապես ճիշտ դիրքորոշում է որդեգրել։
Հայաստանի մասով նույնպես հարց է առաջանում՝ ֆրանսիական զենքը կօգնի՞ վերադարձնել Ղարաբաղը կամ Արևմուտքը կարո՞ղ է որոշակի երաշխիքներ տալ։ Արևմուտքը ցույց տվեց, որ այնքան էլ պատրաստ չէ ընտրություն կատարել, եւ չի էլ անելու այս ընտրությունը։
Եթե հույս կար, որ Մոսկվան Արևմուտքի հետ կոնֆլիկտի պատճառով ավելի շատ կշրջվի դեպի Թուրքիա և Ադրբեջան, ուստի Արևմուտքը միշտ կանցնի Հայաստանի կողմը, ապա դա նույնպես չի լինի։
Հավանաբար, ռուս-հայկական հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հավանաբար այդ մակարդակի ուռճացված սպասումները չեն լինի, խորհրդային իներցիա չի լինի։ Դրանք ավելի պրագմատիկ կլինեն, բայց կլինեն»,- ընդգծել է Մարկեդոնովը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը