Պետդեպից ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած գերիների փոխանակումը
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև այսօր տեղի ունեցած զինվորականների փոխանակումը»։ Այդ մասին այսօր՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերը:
«Մենք խրախուսում ենք այդ քայլը և բանակցություններ ենք վարել երկու կառավարությունների հետ։ Ողջունում ենք այսօր ավելի վաղ ձերբակալված հայերի և ադրբեջանցիների վերադարձը, ինչպես նաև հաղորդագրություններն այն մասին, որ քննարկվում են կողմերի միջև վստահության ամրապնդման լրացուցիչ միջոցներ:
Մենք շարունակելու ենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ գործընթացն առաջ տանելու համար։ Մենք նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է, եթե երկու կողմերն էլ պատրաստ են դրան ձգտել», -ասել է խոսնակը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին