Ֆրանսիան վնասում է Հայաստանին. Էրդողան
Թուրքիայի նախագահը սադրանք է անվանել Ֆրանսիայի կողմից Հայաստան զրահափոխադրիչներ ուղարկելը: Նա այս մասին ասել է Հունաստանից վերադառնալու ճանապարհին ինքնաթիռում գտնվող լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը:
Անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին՝ Էրդողանն ասել է.«Ֆրանսիան պետք է իմանա, որ դրանով ոչ թե օգնում է, այլ վնասում է Հայաստանին»։
«Ֆրանսիան նախկինում մեծ աջակցություն է ցուցաբերել Հայաստանին։ Ո՞րն էր արդյունքը։ Ֆրանսիան Մինսկի խմբի անդամ է: Նրա աշխատանքն ավարտված է, արդյունք չկա, բայց այսօր Ֆրանսիան կրկին սադրում է Հայաստանին։ Ի՞նչ է տալու զրահափոխադրիչներ ուղարկելը, ոչինչ։ Որովհետև հիմա կա Ադրբեջան, որը վերջ է տվել «իր տարածքների օկուպացմանը» (չակերտները՝ Tert.am)։ Ղարաբաղում արդյունքը մեր աչքի առաջ է: Ի՞նչ է տալու այս մարտական մեքենաների ուղարկումը։ Նախկինում Հայաստան ուղարկված տանկերը ու հրացաններն ընկել են Ադրբեջանի ձեռքը։ Նրանք ուղղակի խաբում են Հայաստանին: Հայաստանի իշխանությունները պետք է դասեր քաղեն իրենց վերջին փորձից և չենթարկվեն այս սադրանքներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա ընդգծել է, որ «Հայաստանի շահերից է բխում օգտվել խաղաղության հաստատման հնարավորությունից և չընկնել այն երկրների թակարդը, որոնք ապակողմնորոշում են նրան»։
Էրդողանի խոսքով՝ «Ադրբեջանի հետ խաղաղ հարաբերությունները Հայաստանի համար լավագույն տարբերակն են»։ Նրա կարծիքով՝ «երկրները, որոնք զինում են Հայաստանը, շուտով նրան կթողնեն մենակ»։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը