Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից․ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը․
«Երանի նահատակներին, որ Արցախի ադրբեջանացումն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան։
Հայաստանում քաղաքականություն չկա։
Հայաստանում քաղաքական միտքը մեռել է։
Հայաստանում լուրջ խոսքն ու ասելիքը լսելի չէ։
Հայաստանում ամեն բան անձնավորված է։
Հայաստանում չկա գիտակցություն, որ Նիկոլն ընդամենը գործիք է ու պետք է պայքարել ոչ միայն Նիկոլի, այլև նրա պատվիրատու Արևմուտքի դեմ։
Կարող եք հարցնել ինձ՝ եթե քաղաքականություն չկա, ինչու՞ ես առավոտից երեկո գրում ու խոսում։
Չգիտեմ…բայց ժամանակներն ու բարքերը փոխվում են։
Ամեն ինչ հոսում,ամեն բան փոփոխվում է, ի դժբախտություն՝ դեպի վատը։
Անամոթությունն ու քաղաքական պոռնկությունն առաջին պլան են մղվում։
Էգոիզմն ու ոչխարի հոտին հատուկ միայն ստամոքսով գոյատևելու բնազդը կերել է մեզ ներսից։
Արցախը հայաթափվել է, բայց Երեւանն ավելի շատ անհանգիստ է կարմիր գծերի թանկացումից։
Բաքվի բանտերում հայեր են դատվում, իսկ Երևանն ու ողջ Հայաստանն ամանորյա տոնակատարության է պատրաստվում։
Հիշողություններս ու բանականությունը կորցրել ենք ու ավելի նմանվել անասունի։
Չենք գիտակցում էլեմենտար բաներ։
Արևմուտքը շուտով խաղարկելու է արտահերթ ընտրություններով հեղափոխության վերջին փուլը՝ ազգային և ՀՀ- ՌԴ-Իրան դաշինքի կողմնակից ուժերից ազատվելու միջոցով։
Արևմուտքը կունենա իր երազանքի ՀՀ ԱԺ-ն՝ Նիկոլ և արեւմտամոլ, քաղաքական տրանսգենդերիզմի և «գոլուբոյների» պաշտպան հակառուսներ։
Թուրքական լափի պակաս հաստատ չի լինի, կվայելեք հավեսով ու կերջանկանաք «ղարաբաղյան կլանի» Բաքվի ու Երևանի բանտերում հայտնվելու փաստից, ա՛յ թշնամուն ծախված նեոբոլշևիկներ։
Ու սա կլինի դե յուրե Երրորդ Հանրապետության վերջը։
Երեւի մենք սրան արժանի ենք..․մենք՝ բոլորս»։
Երանի գնացածներին,որ Արցախի կորուստը, գաղթական դառնալն ու Հայաստանի բարոյական մահը չտեսան»։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին