Սա խիստ վտանգավոր, ոչ իրավաչափ, պետական բյուջեին անհարկի բեռ պատճառող նախաձեռնություն է․ Գևորգ Դանիելյան
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է դրված ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին այս պահի դրությամբ կողմ քվեարկածները կազում են 100 տոկոս: Եթե հակիրճ՝ ապա այդ օրինագծով առաջարկվում է ոչ միայն անփոփոխ թողնել զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, այլև սահմանել նոր արտոնություններ:
Արտաքուստ կարող է թվալ, թե դրական, ողջունելի նախաձեռնություն է՝ թող բարելավվի մարդկանց կենսաթոշակային իրավունքը: Բայց երբ խնդիրը դիտարկում ենք համալիր, պարզ է դառնում, որ դա խիստ վտանգավոր, ոչ իրավաչափ, պետական բյուջեին անհարկի բեռ պատճառող և սոցիալական թույլ պաշտպանված խավերի շահերն անտեսող նախաձեռնություն է՝
ա) առանց այդ էլ ցածր կենասթոշակ ստացող աննախադեպ մեծաթիվ թոշակառուներ ունեցող երկրում, արհեստականորեն ուռճացվում է թոշակառուների թիվը՝ զինծառայության հետ զուտ հեռավոր աղերսներ ունեցող պետական այնպիսի ծառայողներով (պետական պահպանության, քրեակատարողական, փրկարարական, ոստիկանության և այլն), որոնց իրավունք է վերապահվում արդեն ընդհուպ 50 տարեկանից անցնել բարձր կենսաթոշակի,
բ) քվեարկության բացարձակ՝ 100 տոկոսանոց արդյունքի պարագայում վստահաբար կարող եմ հավաստիացնել, որ նշված պետակա ծառայողները բնավ չեն տենչում երիտասարդ տարիքում անցնել կենսաթոշակի, և պատահական չէ, որ դիմումներ են գրում՝ խնդրելով գոնե մեկ տարով երկարացնել իրենց պաշտոնավարումը, ուստի անհասկանալի է, թե ինչպես ստացվել 100 տոկոսաանոց արդյունք: Ըստ էության, միջին տարիքում նշված պետական ծառայողները, վերջապես հասնում են իրենց ծառայողական արհեստավարժության բարձր նշաձողին, ուստի հենց այդ փուլում նրանց պաշտոնանկ անելը իմաստազուրկ է,
գ) կենսաթոշակի անցած նախկին պաշտոնյաները, տարաբնույթ եղանակներով անարգել գտնում են նոր ստվերային աշխատանք՝ զրկելով երիտասարդներին իրական աշխատատեղերից,
դ) եթե օրինագծի հեղինակները այդ կերպ փորձում են պետական ծառայությունը իբր զերծ պահել վատառողջ տարեցներից, ապա ահատական մոտեցմամբ մարդուն կարող են ազատել հիվանդության հիմքով, ինչը, ցավոք, կարող է վրա հասնել նաև երիտասարդ տարիքում և այլն:
Այս ամենի համատեքստում խոսվում է նաև նոր նախաձեռնության մասին, որը կարող է ընդգրկել նաև այլ պետական ծառայողների, ինչն արդեն ....


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները