Վաշինգտոնը պատրաստ է նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական և ամուր խաղաղության․ Պետդեպ
Վաշինգտոնը շարունակում է ներգրավել երկու երկրների ղեկավարությանը և պատրաստ է նպաստել Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հասնելու տևական ու ամուր խաղաղության, որտեղ հարգվում են բոլորի իրավունքները։
Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը։
Միլլերի խոսքով՝ կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանն ուղիղ քննարկում սկսեն և լուծեն հարցեր՝ ի շահ տարածաշրջանի, իսկ ԱՄՆ-ն պատրաստ է ստանձնել այդ բանացություններին նպաստողի դերը։
«Մենք տեսել ենք, որ այլ երկրներ ևս առաջարկում են նպաստել այդ բանակցություններին: Մենք կարևոր ենք համարում երկու երկրների դեմ առ դեմ բանակցելը երկարաժամկետ համաձայնության հասնելու համար», - հավելել է Միլլերը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը