Արցախցի պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ:
Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները եւ համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են:
Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ:
Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, եւ հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի:
Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:
«Ժողովուրդ» օրաթերթը եւս արդեն տեւական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որեւէ արձագանք չկա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաեւ պատգամավորների միջեւ, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ: Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ:
Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե’ Հայաստանի, թե’ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երեւում է, դասեր չեն քաղում եղածից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին