Էրդողանը կոչ է անում բարեփոխումներ անել ՄԱԿ-ում, որպեսզի այն չվերանա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՄԱԿ-ին լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ, որպեսզի կազմակերպությունն ավելի գործառնական դառնա և փրկվի անհետացումից: Այդ մասին նա լրագրողներին հայտարարել է Էր-Ռիադից վերադարձի ճանապարհին, որտեղ մասնակցում էր Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական պետությունների լիգայի համատեղ արտահերթ գագաթնաժողովին։
«ՄԱԿ-ը պետք է բարեփոխվի, և նրա անարդար կառուցվածքը պետք է փոխվի։ Այն պետք է դառնա առավել գործառնական և նույնիսկ զսպման հնարավորություններ ստանա, այդ թվում՝ պատժամիջոցների ուժով։ Դա անհրաժեշտ է, որպեսզի ի վերջո կանխվի ՄԱԿ-ի փլուզումն ու անհետացումը»,- Էրդողանի խոսքերը մեջբերել է Anadolu գործակալությունը։
Էրդողանը նշել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության օրինակով բոլորը «մեկ անգամ ևս համոզվեցին, որ ՄԱԿ-ը և միջազգային մյուս կազմակերպությունները չեն գործում և կույր են, երբ զոհվում են մուսուլմանները»:
«Ես միշտ ասել եմ և ասելու եմ, որ համաշխարհային համակարգն անարդար է, որ միջազգային կազմակերպությունները ծառայում են իշխանությունների շահերին, որ նրանք համաշխարհային կարգն ուղղորդում են միայն հինգ երկրների շահերին համապատասխան»,- հավելել է Էրդողանը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը