ԿԽՄԿ-ն տեսակցել է սեպտեմբերի 19-ի իրադարձությունների ընթացքում ադրբեջանցիների կողմից գերեվարված հայերին
ԿԽՄԿ ներկայացուցիչները նոյեմբերին տեսակցել են սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց։ ԿԽՄԿ Հայաստանյան ներկայացուցչությունից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը՝ նշելով, որ տեսակցությունը տեղի է ունեցել ըստ ԿԽՄԿ ընթացակարգերի՝ անձանց պահման պայմաններն են վերահսկվել, առանձնազրույցներ են ունեցել, հնարավորություն է տրվել՝ փոխանակելու ընտանեկան լուրեր։ Իսկ թե քանի անձի են տեսակցել՝ ԿԽՄԿ-ից չեն մանրամասնում, սակայն նշեցին, որ 8 ռազմաքաղաքական գործիչները նրանցմեջ չեն մտնում։
Նշենք, որ ադրբեջանական գերության մեջ պահվող Արցախի ռազմաքաղաքական ութ գործչին ԿԽՄԿ-ի տեսակցելու մասին հայտնի էր դարձել ավելի վաղ. Տեսակցությունը տեղի էր ունեցել հոկտեմբերի 20-ին։
Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։
Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը