Կարմիր խաչը Արցախում մնացած հայերին օգնություն է տրամադրում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) մարդասիրական օգնություն է տրամադրում այն մարդկանց, որոնք մնացել են հայաբնակ Լեռնային Ղարաբաղում այն բանից հետո, երբ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Նրանցից ոմանք օգնության կարիք ունեն իրենց հիմնական կարիքները բավարարելու համար, Այս մասին հայտնել է ԿԽՄԿ օպերատիվ բաժնի տնօրեն Մարտին Շուպը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Այսօր փոքր թվով մարդիկ մնում են իրենց տներում` կա՛մ այն պատճառով, որ որոշել են մնալ այնտեղ, կա՛մ չեն կարող ինքնուրույն հեռանալ, գուցե այն պատճառով, որ նրանք տարեցներ են կամ հաշմանդամություն ունեցող անձինք և օգնության կարիք ունեն: Նրանցից ոմանք բժշկական օգնության կարիք ունեն, ոմանք էլ` սննդի և ջրի։ Մենք փորձում ենք հնարավորինս աջակցել նրանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն, լինի դա ջուր, դեղորայք տրամադրելը կամ աջակցություն ցուցաբերելը, որ նրանք կարողանան կապվել իրենց հարազատների հետ կամ բժշկական տրանսպորտ ստանալ», - ասել է Շուպը:
Հարցին, թե արդյոք ԿԽՄԿ-ն այդ իմաստով համագործակցում է Ադրբեջանի իշխանության հետ, նա պատասխանել է, որ կազմակերպությունը համագործակցում է բոլոր համապատասխան մարմինների հետ, որ կարողանա օգնել բոլոր կարիքավորներին այնտեղ, որտեղ աշխատում է:
Ավելի վաղ ԿԽՄԿ-ն Լեռնային Ղարաբաղում նկարահանված տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես են ԿԽՄԿ թիմի անդամները շրջում բնակավայրերում` փնտրելով այնտեղ մնացած մարդկանց, որպեսզի հոգան նրանց հումանիտար առաջնային կարիքները։ Նկարահանումները կատարվել էին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/927f266476c702b845fc285886dd0b51
© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին