Հայաստանը տեղյակ էր՝ Արցախը ինչ է ստորագրում, ՀՀ իշխանությունների հետ քննարկում էինք հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ․ Սամվել Շահրամանյան
Հայաստանը տեղյակ էր Արցախը ինչ է ստորագրում և մենք քննարկում էինք ՀՀ իշխանությունների հետ հնարավոր վտանգները կապված այդ փաստաթղթերի հետ, բայց մեր նպատակը արցախցիների կյանքը փրկելն էր։
Արցախի հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը․
«Այդ իրավիճակում այլ բան, քան գնալ զիջումների, անհնար էր։ Ադրբեջանցիների առաջին առաջարկները չենք ընդունել։ Այդ փաստաթուղթը կապիտուլյացիայի փաստաթուղթ էր։
Բանակցությունների արդյունքում ընդունել ենք փաստաթուղթ, որը նախատեսում էր սեպտեմբերի 20-ին դադարեցնել ռազմական գործողությունները, լուծարել ՊԲ-ն, դուրս բերել ՀՀ զինուժի ուժերը, հանձնել զինտեխնիկան։
Մեզ համար անընդունելի էր «ՀՀ զինուժի մնացորդների դուրսբերում» ձևակերպումը, բայց դա ադրբեջանցիների պնդումն էր, բայց հասկանալով, որ այդ փաստաթղթի տակ չենք ստորագրում և իրավական ոչ մի պարտավորություն չենք ստանձնում, մենք իրենց բանավոր ու գրավոր տեղեկացնում էինք, որ ՀՀ զինուժ չկա Արցախում»։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին