Հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել՝ վճռորոշ գոտեմարտում 9։0 հաշվով վստահ առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցիչ Ադիլխան Նուրլանբեկովի նկատմամբ, հայտնում է armsport.am-ը։
Խաչատրյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով հաղթել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիովանի Ալեսիոյին, 1/8 եզրափակչում հայ ըմբիշը 10։0 հաշվով ուժեղ էր գտնվել Ղազախստանի ներկայացուցչից, քառորդ եզրափակչում 3։3 հաշվով էր ավարտել գոտեմարտը վրացի ըմբիշի հետ, իսկ կիսաեզրափակչում 6։15 հաշվով զիջել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Դմիտրի Ադամովին և պայքարել բրոնզե մեդալի համար։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին