Հունգարիան ֆինանսական աջակցություն կտրամադրի ԼՂ-ից տեղահանված ընտանիքների համար
Հունգարիան կանի ամեն ինչ՝ զարգացնելու Հայաստանի հետ կապերը․ որպես դրա դրսևորում՝ Հունգարիան 40 մլն ֆորինտ ( ավելի քան 110 հազար դոլար) կտրամադրի՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ասաց Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո համատեղ ասուլիսում:
Սիյարտոն վստահեցրեց՝ Հունգարիան այն երկրներից է, որ ցանկացած բախումների, պատերազմների դեպքում ձգտում է խաղաղ կարգավորման, կողմ է խաղաղ կարգավորմանը նաև կովկասյան տարածաշրջանում:
«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս արագ կարողանան ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որը կերաշխավորի, որ տարածաշրջանում հաջորդ տասնամյակներում մարդիկ ապրեն խաղաղ ու հանգիստ: Տարածաշրջանի բոլոր բնակիչները տասնամյակներ տառապելուց հետո արժանի են, որ այստեղ խաղաղություն ու անդորր տիրի»,-ասաց Հունգարիայի արտգործնախարարը:
Նախարարը հիշեցրեց, որ Հունգարիան Ադրբեջանի հետ 2021 թվականին բանակցություններ էր վարել ՝ 5 ռազմագերի Հայաստան վերադարձնելու հարցով:
«Թույլ տվեք հավաստիացնել, որ Հունգարիան հետայսու կանի ամեն ինչ՝ զարգացնելու համար մեր կապերը: Որպես դրա դրսևորում մենք տրամադրելու ենք ևս 40 մլն ֆորինտ՝ ի աջակցություն այն ընտանիքներին, որոնք Լեռնային Ղարաբաղից եկել են Հայաստան: Մենք պատրաստ ենք անհրաժեշտության դեպքում մասնակցություն ցուցաբերել նաև այդ անձանց բուժման գործում, մեր բուժհաստատությունները պատրաստ են ընդունել այդ ընտանիքների երեխաներին: Նաև Հունգարիայի մանկական ճամբարներն են պատրաստ դա անել»,-ասաց Հունգարայի ԱԳ նախարարը:


















































Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Գարեգին Երկրորդի եղբոր կալանքը 2 ամսով երկարաձգվեց
Այս ուղղությամբ ևս, կարծես, նոր պանդորայի արկղ ենք բացել. Պետրոսյանը՝ ՀԷՑ-ում ստուգումների մասին
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Իրանը նախազգուշացնում է` կարձագանքեն ինչպես ԱՄՆ ռազմակայանների, այնպես էլ ուղղաթիռային նավերի դեմ
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...