Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան
Հայաստան

Եթե Փաշինյանը պայքարեր Ադրբեջանի դեմ, ինչպես պայքարեց նախկինների ու Արցախի դեմ, այլ իրավիճակ կունենայինք. Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան ֆեյսբուքյան գրառումը․

«Հանրային տիրույթում շատ տարածված է ձևաչափերի հարցի քննարկումը։ Շատերը նախընտրում են արևմտյան ձևաչափերը, շատերը՝ փնովում ռուսականը, ոմանք՝ խիստ վերապահումով են մոտենում «3+3» ձևաչափին, բայց ինձ համար դա շատ արհեստական դիսկուրս է։ Իհարկե, կարևոր է, թե միջնորդներն ինչ շահեր ունեն ու թե որքանով են դրանք համահունչ մեր շահերին։ Բայց ամենից կարևորն այն է, թե ինչպես է ներկայացվում մեր շահը՝ ինչ բովանդակությամբ, փաստարկներով ու ծրագրով։ Մինչ օրս հանրային տիրույթում իշխանական պաշտպանները շարունակում են մեղավորներ փնտրել դրսում՝ Արցախի իշխանության, ռուսների կամ այլոց տեսքով։ Իհարկե, յուրաքանչյուրի վերաբերյալ էլ կարելի է փորձել մաքսիմալ օբյեկտիվ քննադատություն հնչեցնել։
Բայց կա փաստ՝ ՀՀ իշխանությունը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, վերընտրվելով 2021 թվական խորհրդարանական ընտրություններում, հանդես է եկել ծրագրով՝ ըստ որի պաշտպանելու էր Արցախի ինքնորոշման իրավունքը։ Ամիսներ անց իշխանությունը հրաժարվել է իր և՛ նախընտրական, և՛ կառավարության ծրագրից, որդեգրել՝ «նշաձողի իջեցման» վտանգավոր քաղաքականություն։
Հետագայում Փաշինյանը նույն արևմտյան ձևաչափերով Արցախը ու նաև ՀՀ-ն Վրաստանին ու Իրանին կապող ճանապարհների վրա առկա ստրատեգիական նշանակության հատվածները ճանաչել է Ադրբեջանի մաս՝ դիմացը ստանալով ոչինչ, բացարձակ ոչինչ, բացի ագրեսիայից ու նոր կորուստներից։ Արդյունքում միջազգային կոնսեսուսի հետևանքով Արցախը հայափաթվել է։ Հիմա էլ Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում։ Այսինքն՝ խնդիրը ՀՀ իշխանություների վարած պարտվողական ու հանձնվողական քաղաքականության մեջ է։ Մնացածը ածանցյալ կամ նպաստող գործոններ են։
Եթե մեր իշխանությունը հրաժարվել է սպասարկել ՀՀ շահը, ասացեք՝ ինչպե՞ս կարող է անգամ բարեկամաբար տրամադրված միջնորդը նպաստել որևէ ձևաչափում մեր հաջողությանը։ Իհարկե, չի կարող։
Ունի՞ Հայաստանը ելքեր։ Իհարկե, ունի, անգամ այս ծանր վիճակում ունի։
Բայց, Փաշինյանի ու նրա թիմի վարքը հիշեցնում է իրավիճակ, երբ պատկերացրեք հիվանդը պատահաբար ընտրել է մի ձախողակ ու անգրագետ բժիշկ իրեն բուժելու համար, բժիշկը հիվանդին հասցնում է ծայրահեղ ծանր վիճակի, իսկ երբ այլ՝ ավելի պրոֆեսիոնալ բժիշկներ ասում են թող միջամտենք, կա փրկություն, ասում է՝ ոչ, ինձ է ընտրել, ես էլ կշարունակեմ բուժման կուրսը, որն ի վերջո սպանելու է հիվանդին։ Հենց այդ տրամաբանությամբ էլ իշխանությունները օր օրի նվազեցնում են Հայաստանի վերականգման ու իրավիճակի հաղթահարման շանսերը։
Ես վերջերս շատ եմ նման զուգահեռներ անցկացնում՝ բերելով ավելի պարզ օրինակներ։ Նպատակս այն է, որ մարդիկ հասկանան՝ մեր խնդիրը մեր իշխանության մեջ է։ Նրանք ՀՀ շահը չեն սպասարկում, թե ումն են սպասարկում, իրենք կիմանան, բայց մի բան հաստատ գիտեմ, եթե նույն համառությամբ Փաշինյանը պայքարեր Ադրբեջանի դեմ, ինչպես պայքարեց նախկինների ու Արցախի դեմ, վստահորեն մենք այլ իրավիճակ կունենայինք՝ անկախ ձևաչափերից ու միջնորդներից․․․»։