Բունդեսթագի պատգամավորը պատժամիջոցներով է սպառնում Ադրբեջանին, եթե վերջինս չդադարեցնի ագրեսիվ և հրահրող քաղաքականությունը
Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Միխայել Ռոթը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը ձախողել է այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էր երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ։
Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն այս մասին ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։
«Այն հավասարակշիռ քաղաքականությունը, որը վարում էինք երիտասարդ ու ժողովրդավարական Հայաստանի և հարուստ ու ավտոկրատ Ադրբեջանի նկատմամբ, ձախողվել է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերաձևակերպենք մեր քաղաքականությունը, այսինքն՝ ունենանք հստակ դիրքորոշում, այն է՝ ինչպիսի՞ դիրքորոշում ունենք այդ երկու երկրների հետ կապված։
Եթե Ադրբեջանը չդադարեցնի իր ագրեսիվ և հրահրող քաղաքականությունն, անշուշտ, կկիրառվեն պատժամիջոցներ Ադրբեջանի ռեժիմի նկատմամբ, որոնք այժմ մշակման փուլում են։ Շարունակելու ենք նույն ինտենսիվությամբ ակտիվորեն աջակցել խաղաղությանը միտված բոլոր բանակցություններին»,- ընդգծեց Ռոթը։
Հարցին, թե ո՞ր պայմաններում կկիրառվեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցները, օրինակ՝ այն դեպքում, եթե Ադրբեջանը հարձակվի՞ Հայաստանի վրա, Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պատասխանեց, ամեն ինչ կանի, որ պատժամիջոցները սեղանին հայտնվեն և կիրառվեն։
«Ամեն դեպքում մենք թույլ չենք տա ԵՄ-ն ինտենսիվացնի էներգետիկ համագործակցությունը Ադրբեջանի հետ։ Ավտորիտար պետությունները միայն մի լեզու են հասկանում և այդ պատճառով հարկավոր է շեշտել, թե ինչպիսի հետևանքներ կունենան նրանց հնարավոր ռազմական գործողությունները, եթե այդպիսի զարգացումներ տեղի ունենան»,- եզրափակեց Ռոթը։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը