Բռնի տեղահանվածներն ինչպե՞ս կարող են ստանալ 100 000-ական դրամները.«Վաղը արդեն կլինեն մարդիկ, որոնք կստանան գումարները»
Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 5-ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 8 մլրդ դրամ՝ Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին 100 հազարական դրամի օժանդակություն տրամադրելու համար:
«Մենք նախօրեին ընդունել ենք որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածների միանվագ 100 հազար դրամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ, իսկ այս նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել բյուջե՝ այդ միանվագ դրամական աջակցությունը տրամադրելու նպատակով»,- ներկայացնելով նախագիծը՝ նշեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Աջակցությունի օգտվելու համար շատ կարեւոր է, որ անձը հաշվառված լինի ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության տվյալների բազայում: Նրանք, որոնք դեռ չեն հաշվառվել, հորդորում ենք հշվառվել հանրապետության 60-ից ավելի բնակավայրերում տեղակայված տարածքային հումանիտար կենտրոններում: Հասցեները կա irazekum.am կայքում:
Նրանք, որոնք ունեն քարտեր, կարիք չունեն բանկ գնալու եւ առաջիկա օրերին կսկսենք իրենց վճարել: Նրանք, որոնք քարտեր չունեն, կարեւոր է, որ մոտենան բանկեր, որտեղ նրանց անվճար կտրամադրեն բանկային քարտեր, որից հետո ԿԲ-ն այդ տվյալները կփոխանցի միասնական սոցիալական ծառայությանը, եւ նրանց եւս կսսկենք վճարել: Եթե անձն ունի մի քանի քարտ, դրամական աջակցությունը կտրամադրվի վերջին ակտիվ բանկային քարտի հաշվին:
Այն քաղաքացիները, որոնք չունեն անձնագրեր կամ անձը հաստատող փաստաթղթեր, անհրաժեշտ է, որ մոտենան ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որտեղ իրենց անձը նույնականացնելուց հետո կտրվի տեղեկանք, որի հիման վրա կարող են կրկին մոտենալ բանկեր, բացել քարտային հաշիվ եւ ստանալ աջակցությունը»,-ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է անչափահասներին, Նարեկ Մկրտչյանն ասաց, որ այս որոշումն ընդունելուց հետո միասնական սոցիալական ծառայության օնլայն դիմումների հարթակում առանձին հարթակ կգործի մեր հայրենակիցների համար, որտեղ նրանք կարող են իրենց անչափահաս երեխաների մասին ինֆորմացիան այդտեղ մուտքագրել, որից հետո ծնողներից մորը, կամ օրինական ներկայացուցչին դրամական աջակցություն կտրվի: «Կամ կարող են մոտենալ միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ, որոնք ՀՀ-ում 49-նն են, այնտեղ նրանց կտրվի խորհրդատվություն, որ մուտքագրեն իրենց անչափահաս երեխաների տվյալները»:
Նա ընդգծեց, որ բռնի տեղահանվածները քարտային հաշիվ կարող են բացել բոլոր բանկերում, բացի «Մելլաթ» բանկի եւ Ֆասթ բանկի:
«Վաղը արդեն կլինեն մարդիկ, որոնք կստանան գումարները»,-ասաց նախարարը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին