Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են Արցախի նախկին ու ներկա ղեկավարների ձերբակալվելու մասին
Panorama.am-ը, հղում անելով ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներին, որոնք, իրենց հերթին վկայակոչում են «իրենց աղբյուրները», գրում է Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, ԱԺ գործող նախագահ Դավիթ Իշխանյանի ձերբակալվելու մասին:
Ըստ աղբյուրի, նրանց ձերբակալել են Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում։ Նրանց տեղափոխում են Բաքու։
Կայքը նաև հիշեցնում է, որ Արցախից Հայաստան ճանապարհին ադրբեջանցիները գերեվարել ու Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Իսկ Արցախի նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն ինքն է հանձնվել ադրբեջանցիներին։


















































Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ՀՀ Կառավարության կազմը