ՀՀ վարչապետն ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող․ Հակոբյան
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է․
«ՀՀ վարչապետը, որպես դեղին մամուլի կարկառուն ներկայացուցիչ, ինչպես եղել, այնպես էլ մնացել է կասկածելի ինֆորմացիայի կրող և փոխանցող: Երբևէ, որևէ երկրի ղեկավար իր ժողովրդին ինֆորմացիա չի փոխանցում սպասվող աղետի մասին ու անցնում «աջափսանդալի» պատրաստմանը: Այն ինֆորմացիան, որ ձեռքի հետ փոխանցեց ՀՀ վարչապետը. «Մեզ հավաստի տեղեկություններ են հասել, թե ծրագրեր են մշակվում Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ԼՂ-ից ելք թույլ տալու, մուտք թույլ չտալու ուղղությամբ», ցցուն ապացույց է, որ իր և ալիևի պայմանավորվածությունները անխոչնդոտ կյանքի են կոչվում: Եվ միանգամից պարզ է դառնում Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործման ուղղությամբ տարվող աշխատանքների նպատակը: Ու այստեղ մի շատ կարևոր հարց ԱՀ նախագահին. արդյո՞ք Արցախում վերջին օրերի, իր իսկ ձեռքով ստեղծած խառնաշփոթը, Փաշինյանի կողմից իջեցված հանձնարարականների արդյունք է, թե՞ իր ոճով փորձում է «ելքեր» գտնել: Արցախի հանրապետության նախագահը պարտավոր է շտապ պարզաբանում տալ իր գործընկերոջ հնչեցրած ինֆորմացիայի վերաբերյալ...հակառակ դեպքում, հայկական երկու պետությունները չեն կարող այսքան շռայլ լինել՝ տնավեր ու հայրենազուրկ դառնալ, պահելով դեղին մամուլի ներկայացուցիչ ՀՀ-ում և բլոգեր ԱՀ-ում...


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին