Էրդողանը Պուտինին չի ուզում տեսնել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման անցկացումը քիչ հավանական է։ Այս մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է գործակալության աղբյուրն Անկարայում։
Ըստ աղբյուրի՝ ներկայում նման գագաթաժողովի անցկացումը քիչ հավանական է եւ հազիվ թե տեղի ունենա Թուրքիայում։
Աղբյուրը նշել է, որ հավանականություն կա, որ Էրդողանը գա Ռուսաստան, եթե նման այցի առիթ եւ պայմաններ լինեն։ Բայց ներկա պահին կոնկրետության մասին վաղ է խոսել, սրանք ընդամենը ենթադրություններ են։
Օգոստոսի 19-ին Թուրքիայի նախագահի խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը տեղեկացրել էր, որ Պուտինի Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստությունը շարունակվում է։ Նրա խոսքով՝ աշխատանքն այս ուղղությամբ տարվում է ԱԳՆ-ի, պաշտպանության եւ առեւտրի նախարարությունների գծով։
Թուրքական A Нaber հեռուստաալիքը հայտարարել է Էրդողանի եւ Պուտինի հնարավոր հանդիպման մասին օգոստոսի վերջին կամ սեպտեմբերին։ Անկարան եւ Մոսկվան առայժմ չեն կողմնորոշվել, թե ով է հյուր մեկնելու, եւ ով է լինելու հյուրընկալող կողմը։ ՄԱԿ-ում, Ուկրաինայում եւ Թուրքիայում կարծում են, որ Թուրքիայի նախագահը կարող է վերականգնել հացահատիկի գործարքը, որից ՌԴ-ն դուրս է եկել հուլիսի 18-ին։


















































Քարից մինչև արձան. Գիտնականները առաջին անգամ ցույց են տվել Զատկի կղզում մոայիի ստեղծումը
Մայր Աթոռի հայտարարությունը
Զորականում ուսանողին ծեծի ենթարկած դեռահասներն ազատության մեջ են
44-օրյա պատերազմը սկսվել է երկու պատճառով․ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ
Քեյթ Միդլթոնը բացահայտել է իր արտաքինի մասին զարմանալի գաղտնիք
Խիստ ծանր հիվանդություններից բացի բոլորը պետք է զորակոչվեն բանակ․ Գեղամ Նազարյան
54-ամյա Քրիստինա Օրբակայտեն լողազգեստով ցուցադրել է կազմվածքը
«Հերյուրանք է». Գագիկ Բեգլարյանը՝ Ավինյանի համար ձայներ ապահովելու եւ փողերի լվացման մասին
Հայտնի է երկրի ամենախիտ բնակեցված քաղաքը
«Միսս Անգլիա» մրցույթում առաջին բացահայտ նույնասեռական հաղթողը պատմել է, որ իրեն «ծաղրել են» իր սեռա...