Աղջկաս ուռուցքի համար մշտական հետազոտություններ են պետք Երեւանում, թե չէ հիվանդությունը գլուխ կբարձրանա․ արցախցի
Վեց երեխայի մայր արցախցի Անուշ Անդրյանի շրջափակման հետեւանքով չի կարողանում քաղցկեղ ունեցող 9-ամյա դստերը տանել Երեւան պարտադիր ստուգումների։
«Երեխային պետք են հետազոտություններ, մշտական հսկողություն, բայց մենք հիմա չենք կարողանում իրեն տեղափոխել Երեւան դա իրականացնելու համար։ Վերջին անգամ նոյեմբերին ենք արել հետազոտություն արել, բայց երեք ամիսը մեկ անելու կարիք կա, թե չէ հիվանդությունը գլուխ է բարձրանում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Անուշը։
Ընտանիքը Կարմիր խաչին դիմել է, սակայն կոմիտեից ասել են, որ կարող են երեխաներից միայն մեկին տեղափոխել, բայց այդ դեպքում էլ երեխաներին խնամող չի լինելու․ Անուշի ամուսինը զինծառայող է։ Բացի տեղափոխության հարցից խնդրահարույց է նաեւ երեխայի սննդի հարցը, որը պարտադիր պետք է վիտամիններով հագեցած լինի։
«Երեխայիս միրգ է պետք, միս, բայց չունենք։ Այս պահին աառնարանումս հաց է, մուրաբայի հյութ, տոմատ ու ծիծակ։ Ոչ մի բան չկա սնվելու։ Ժամերով հերթ ենք կանգնում մեկ կիլո խաղողի համար, բայց դեռ հարց է՝ կարող ենք գնել, թե՝ ոչ։ Հացի համար ժամը մեկին գնում ենք, հինգին նոր վերադառնում։ Երեկ ինը հաց ենք վերցրել, բայց երկու երեխաներիս հետ եմ գնացել, որովհետեւ միայն այդ քանակության հաց չէին տա»,- նշեց Անուշ Անդրյանը։
Ընտանիքը նաեւ տնտեսական պարագաներ չունի։ Լվացք անում է օճառով։ Սպասքը լվանում միայն տաք ջրով՝ առանց հեղուկի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները