Լեպեխինը նշել է Փաշինյանի գլխավոր սխալը
Փաշինյանի գլխավոր սխալն այն է, որ նա սխալ ճանապարհով գնաց։ Իմաստ չունի բանակցել եվրոպացիների հետ, որոնք ոչինչ չեն երաշխավորում։ Ի՞նչ է, նրանք ՆԱՏՕ-ի զորքե՞ր կուղարկեն Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։ Այս մասին Նովոստի Արմենիի - NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը։
Մեխանիզմը մեկն է․ եթե հայկական կողմը պարտվել է պատերազմում, նրա հետ ոչ ոք չի պայմանավորվի։
Կձևացնեն, թե պայմանավորվում են, բայց այդ պայմանավորվածությունները, միևնույնն է, կխախտվեն։ Ադրբեջանի թիկունքում Թուրքիայի դիրքորոշումն է, իսկ Թուրքիայի թիկունքում ՆԱՏՕ-ինը։ Իսկ ո՞վ է կանգնած Հայաստանի թիկունքում, Փաշինյանի թիկունքում։ Նույն բրիտանական հետախուզությունը, որն աջակցում է Թուրքիային, ոչ թե Փաշինյանին»,- ընդգծել է քաղաքագետը։
Նա վստահություն է հայտնել, որ պայմանավորվածություններ չեն լինի, էքսպանսիան կշարունակվի, և ոչ ոք չի լսի Փաշինյանին։
«Նա հնարավորություն ուներ Ռուսաստանի հետ ՀԱՊԿ-ի շրջանակներում նոր ռազմական պայմանագիր կնքելու, երբ ռուս խաղաղապահները մտան Լեռնային Ղարաբաղ։ Պետք էր այս ուղղությամբ աշխատել, և այդ ժամանակ ռուս խաղաղապահները ինչ-որ երաշխավոր կլինեին, դրա վրա էլ Փաշինյանը կարող հենվել։ Սակայն նա ամեն ինչ արեց ՀԱՊԿ-ը վարկաբեկելու համար, Ռուսաստանի հետ լիարժեք չխոսեց, այլ գնաց Բրյուսել ու հույս ուներ, որ այնտեղ ինչ-որ մեկը կերաշխավորի Ալիևի հետ իր պայմանավորվածությունների կատարումը։
Հայտնի է, որ 1994 թվականից ի վեր ոչ մի Բրյուսել Հայաստանին ոչինչ չէր երաշխավորել։ Միայն Հայաստանի ուժն է երաշխավորել սահմանների պահպանումը 1994-ից հետո, իսկ երբ Հայաստանը չկարողացավ դիմակայել Ադրբեջանին ու Թուրքիային, Փաշինյանի հետ ոչ ոք չի խոսի, միայն կձևացնեն։ Փակուղի է առաջացել։
Այժմ ադրբեջանցի լոբբիստները աշխուժորեն աշխատում են Ռուսաստանում, իսկ հայ լոբբիստները չեն աշխատում։ Ուստի, ռուսաստանյան որոշ ղեկավարներ գնալով ավելի են հակվում դեպի Ադրբեջանը»,- ընդգծել է Լեպեխինը։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար