Ինչո՞ւ տեսակապի հնարավորությունից չի օգտվել Վագիֆ Խաչատրյանը
Վագիֆ Խաչատրյանի առեւանգումից հետո Կարմիր խաչը հայտարարություն տարածեց, որ տեսակցել են Վ. Խաչատրյանին ու կապվել նրա հարազատների հետ, որը հետո հերքվեց նրա ընտանիքի կողմից: Ադրբեջանի ճնշման ներքո՞ Է Կարմիր խաչը նման հաղորդագրություն տարածել, թե ոչ, ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի կարծիքով, դրական տեղեկատվություն ներկայացնելը որոշակի գոհացնող գործունեություն է ուղղված Ադրբեջանի իշխանություններին, բայց այս միջադեպում հնարավոր է գոյություն ունեն հաղորդակցման սխալներ եւ խոսքը գնացել է ոչ թե փաստացի հաղորդակցության, այլ միայն դրա հնարավորության մասին:
«Մասնավորապես, ըստ այդ հաղորդագրության, ստացվում է Վագիֆը կապ է հաստատել ընտանիքի անդամների հետ, որը իրապես այդպես չէ, որեւէ կապ տեղի չի ունեցել եւ ընտանիքի անդամները զրկված են եղել Վագիֆի հետ զրուցելու եւ որեւէ տեղեկություն ստանալու հնարավորությունից: Բայց մյուս կողմից էլ Կարմիր խաչը ընդգծում է` հաղորդակցության ապահովման հնարավորությունը, այսինքն Կարմիր խաչի այցելության ընթացքում ապահովվել է պայման, որպեսզի Վագիֆ Խաչատրյանը կապ հաստատի հարազատների հետ, սակայն նա այդ հնարավորությունից չի օգտվել, որի արդյունքում հաղորդակցություն չի եղել: Այդ իսկ պատճառով Կարմիր խաչը արձագանքել է, որ տեսակցել է Վագիֆ Խաչատրյանին ու նրան տրվել է ընտանիքի հետ կապ հաստատելու հնարավորություն, սակայն մենք չունենք նաեւ տեղեկատվություն, թե օրինակ ի՞նչ պատճառներից ելնելով անձը պետք է հրաժարվեր խիստ հարազատ ու նաեւ հոգեբանական աջակցություն ապահովող ընտանիքի հետ զրույցներից: Արդյո՞ք անձը գտնվել է պատշաճ հոգեբանական եւ ֆիզիկական վիճակում այդ որոշումը կայացնելու ժամանակ, թե՞ ազատ կամարտահայտության սահմանափակումների ու հարկադրանքի ներքո զրկվել է այդ երաշխիքի օգտագործումից: Այստեղ դարձյալ տեսնում ենք լռություն, որը արդարացված չէ եւ մենք հավելյալ պարզաբանումներ պետք է ստանայինք, թե այդ հնարավորությունից ինչո՞ւ Վ. Խաչատրյանը չի օգտվել»,-նկատում է Ս. Սահակյանը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները