Բաթումում կալանավորումներ են տեղի ունեցել Սոչիից լայների ժամանման դեմ ակցիայի ժամանակ
Բաթումում Astoria Grande զբոսանավի դեմ տեղի ունեցող ակցիայի ժամանակ կալանավորվել է երկու մարդ, տեղեկացրել է Batumelebi-ն։
Ակցիան սկսվել է կեսգիշերին մոտ, լայները պետք է ժամաներ Բաթումի նավահանգիստ Սոչիից առավոտյան ժամը 6.00-ին։ Tbilisi life թելեգրամ-ալիքը գրել է, որ ոստիկանությունը նավահանգստի մոտ երկշերտ պատնեշներ է դրել եւ թույլ չի տվել, որ քաղաքացիները մտնեն այնտեղ՝ դա բացատրելով անվտանգության նկատառումներով։
Հանրահավաքին մասնակցում էին ընդդիմադիր վրացական քաղաքական կուսակցությունների, այդ թվում «Միասնական ազգային շարժման» (հիմնադրել է նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին) ներկայացուցիչները, տեղեկացրել է 1TV-ն։ Ակցիայի որոշ մասնակիցները ծածանել են Վրաստանի եւ Ուկրաինայի դրոշները։ Tbilisi life-ի տվյալներով՝ կալանավորվել է մի քանի մարդ։
Նույն լայները, որի վրա ռուսաստանցի զբոսաշրջիկներ էին, Բաթումի նավահանգիստ է ժամանել հուլիսի 27-ին։ Այս առնչությամբ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք։ Ակցիային մասնակցել են ակտիվիստներ եւ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Նրանք այրել են Ռուսաստանի՝ А4 չափի թղթի վրա տպված դրոշը։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցել է ցուցարարներին։ «Հպարտանում եմ մեր ժողովրդով, որը խաղաղ ընդվզել է վերջին ռուսական սադրանքը՝ Բաթումի վրացական նավահանգիստ ռուսական զբոսանավի այցելության դեմ»,- գրել է նա X-ում։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները