Սիցիլիայի ափերի մոտ 5,3 տոննա քաշով կոկաին տեղափոխող նավ է առգրավվել. Գործով Ադրբեջանի քաղաքացիներ են անցնում
Սիցիլիայի ափերի մոտ ձկնորսական նավի վրա հայտնաբերվել և առգրավվել է կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 5,3 տոննա քաշով և 850 մլն եվրո արժողությամբ. Այս գործով անցնցում են Ադրբեջանի քաղաքացիներ։
Թմրանյութը փոխադրվել է Պալաուի դրոշով նավի վրա։ Թե որտեղից և ուր էր ուղևորվել նավը, չի նշվում։
Իտալական ANSA-ի տվյալներով՝ ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ նավի անձնակազմի հինգ անդամներ (Իտալիայի, Ֆրանսիայի, Ալբանիայի և Թունիսի քաղաքացիներ)։
Ինչ վերաբերում է նավի վրա կալանավորված մյուս 15 անձանց, ապա նրանց թվում կան Ադրբեջանի, Ուկրաինայի և Թուրքիայի քաղաքացիներ։
Բոլոր ձերբակալվածներին ֆինանսական ոստիկանությունը տեղափոխել է Պալերմոյի նավահանգիստ։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները