Պատգամավորը հայտարարել է Ադրբեջանի կառավարման կառուցվածքում լայնածավալ փոփոխությունների մասին
2023 թվականի աշնանը Ադրբեջանում նախատեսվում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել, գրում է haqqin.az-ը։ Այս մասին հայտարարել է Միլի մեջլիսի պատգամավոր Էրկին Գադիրլին։
Նա նշել է, որ հունիսին Միլի մեջլիսը հաստատել է պետական բյուջեում մի շարք փոփոխություններ։ «Փոփոխությունների թվում է մինչեւ 2023 թվականի ավարտը ընտրությունների ծախսերի գրեթե 50 տոկոսով ավելացումը։ Սա հսկայական աճ է եւ համոզիչ հիմքեր է տալիս ենթադրելու, որ հանրաքվեն տեղի կունենա հենց այս տարի։ Պարզապես այդքան գումար չեն ծախսում»,-նշել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ հանրաքվեն նվիրված կլինի սահմանադրական բարեփոխումներին։
Էրկին Գադիրլին նաեւ նշել է, որ գործող սահմանադրության համաձայն՝ նախարարների կաբինետը չունի որեւէ կոնկրետ լիազորություն:
«Ինչպես ասվում է սահմանադրության մեջ, նախարարների կաբինետը նախագահին առընթեր բարձրագույն գործադիր մարմինն է։ Այսինքն, կառավարության բոլոր լիազորությունները, ըստ էության, պատկանում են նախագահին»,-ասել է Գադիրլին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները