Մ-17 ԵԱ․ Հայաստանի թիմն առաջինն է
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին տեղը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ, հաղորդում է ԿԳՄՍՆ-ի կայքը:
Մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Աշոտ Մարգարյանը 102 կգ քաշային կարգում երկամարտի 312 կգ արդյունքով նվաճել է բրոնզե մեդալակ:
Ավելի վաղ ԵԱ-ի կրկնակի հաղթող էր դարձել 16-ամյա Էմմա Պողոսյանը: 81 կգ քաշայինների պայքարում նա ոսկե մեդալ էր նվաճել երկամարտի 225 կգ արդյունքով (96+129 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաղթողի կոչումը նվաճել էր նաև 89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով դառնալով ոսկե մեդալակիր: Մովսիսյանը պոկել էր 145 կգ, հրել՝ 160 կգ՝ արժանանալով նաև առանձին վարժությունների փոքր ոսկե մեդալներին:
Հայաստանի թիմի հերթական ոսկե մեդալն ապահովել էր Աննա Ամրոյանը: Մինչև 17 տարեկանների առաջնությունում Ամրոյանը 76 կգ քաշայինների պայքարում հաղթողի կոչումը նվաճել էր երկամարտի 209 կգ արդյունքով (92+117 կգ)։ Պոկում և հրում վարժություններում ևս Ամրոյանն արժանացել էր փոքր ոսկե մեդալներին:
Պատանեկան ԵԱ-ի հաղթողի տիտղոսը նվաճել էին նաև Ժորա Գրիգորյանը (61 կգ) և Սերյոժա Բարսեղյանը (67 կգ):
Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ երկամարտի արծաթե մեդալին արժանացել էր 81 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը՝ 312 կգ արդյունքով (140+172 կգ), իսկ Կառլեն Դավթյանը (49 կգ), Յուղաբեր Ամրոյանը (40 կգ) և Ալինա Սուքիասյանը (71 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը պատանեկան ԵԱ-ին մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի, իսկ աղջիկների հավաքականը՝ Տարոն Թովմասյանի և Քրիստինե Պետրոսյանի ղեկավարությամբ:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր