Սպիտակ տունը հայտարարել է, որ Բայդենը կողմ է Թուրքիային F-16 կործանիչներ տրամադրելուն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն աջակցում է Թուրքիային F-16 կործանիչներ տրամադրելու գաղափարին, ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը։
Նրա խոսքով՝ նախագահ Բայդենը մի քանի ամսվա ընթացքում հստակ հայտարարել է, որ կողմ է Թուրքիա F-16 մատակարարելուն, եւ այդ քայլը համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին։
Սալիվանն ավելացրել է, որ Թուրքիայի պոտենցիալի ավելացումը համապատասխանում է ՆԱՏՕ շահերին։
ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն կողմ է Թուրքիային F-16-եր տրամադրելուն եւ հավանություն է տալիս ԵՄ-ին միանալու Անկարայի ցանկությանը։ Նա ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցությունը եւ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը երկու առանձին հարցեր են, տեղեկացրել է Anadolu Ajansi-ն։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները