Ժողովուրդը թույլ չի տալու այս իշխանություններին կործանելու մեր հայրենիքը թե΄ Արցախում, թե΄ Հայաստանում. Դավիթ Գալստյան
Ցանկացած քայլ՝ դիմում, նամակ, բողոք, պահանջ ներկայացնելը միայն ու միայն դրական եմ գնահատում, քանի որ հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ, ցավոք սրտի, մայր Հայաստանը հրաժարվել է 120 հազար հայի ճակատագրից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արդարադություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ խոսելով ստեղծված իրավիճակի մասին:
«Ցանկացած քայլ՝ դիմում, նամակ, բողոք, պահանջ ներկայացնելը միայն ու միայն դրական եմ գնահատում, քանի որ հայտնվել ենք մի այնպիսի իրավիճակում, որ, ցավոք սրտի, մայր Հայաստանը, որ թիկունքում կանգնած է եղել Արցախի, օրվա իշխանությունների ձեռագրից մենք հասկանում ենք, որ նրանք հրաժարվել են 120 հազար հայի ճակատագրից, ինքնորոշման իրավունքը առաջ տանելուց, դրա համար հայտնվել ենք այս իրավիճակում: Եւ այո, այսօր Արցախը մնացել է մենակ միջազգային հարթակներում, ոչ լիարժեք է ներկայացվում ՀՀ իշխանությունների կողմից: Երբ որ այս կամ այն ձեւաչափով ռուսական կողմի հետ լինում են քննարկումներ, խոսակցություններ ստեղծված իրավիճակի մասին, ուղղակի կամ անուղղակի մեզ մեղադրում են, որ Արցախը եռակողմ համաձայանգրի կողմ չի հանդիսանում եւ Հայաստանը, որպես ստորագրող կողմ, շատ ավելի լուռ է, քան պետք է լիներ: Դրա համար ստեղծված իրավիճակում յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործել»,-ասաց նա:
Պատասխանելով այն հարցին, թե լուծման ինչ ճանապարհներ են տեսնում ստեղծված իրավիճակում, Գալստյանը նշեց, որ սխալ է ՀՀ վարչապետ Փաշինյանի այն թեզը, որ Արցախն առանձին պետք է բանակցի, Հայաստանն՝ առաձին, քանի որ առանց Արցախ չկա Հայաստան, առանց Հայաստան, չկա Արցախ:
«Արցախը, որպես չճանաչված պետություն, չի կարող միջազգային հարթակներից բարձրաձայնել ստեղծված իրավիճակը, իսկ եթե չկարողանանք արձանագրել ստեղծված իրավիճակը եւ հասցնել միջազգային հանրությանը, թե ինչ ծրագրով է Ադրբեջանը շարժվում, ապա Ադրբեջանը անպատժելիության մթնոլորտում շարունակելու է իր այդ ցեղասպան գործողությունները, այս պարագայում միակ ճիշտ քայլը, որ թե΄ ՀՀ, թե΄ Արցախի իշխանությունները հասկանան, որ չեն կարող որեւէ հարց լուծեն այս ճգնաժամային իրավիճակում, եւ դերաբաշխում անեն, ոչ թե պոպուլիզմով զբաղվեն, կամ փորձեն ժողովրդին մոլորեցնեն, որպեսզի իշխանության փշուրները պահեն»,- ասաց նա:
Խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե իշխանությունները չգործեն, ապա պետք է փոխվեն. «Ես հավատում եմ, որ բնազդը գործելու է եւ ժողովուրդը թույլ չի տալու այս իշխանություններին կործանելու մեր հայրենիքը, թե Արցախում, թե Հայաստանում, ինչ լինի, զուգահեռ է լինելու»:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները