Բաքվի բարբարոսական վարչախմբի հակահայկական նկրտումներն ուղղակի վերջ չեն ունենալու. Վարդան Ոսկանյան
Եթե ոմանց թվում է, թե Բաքվի բարբարոսական վարչախումբը հանգստանալու է Արցախի և Հայաստանի հանրապետությունների նկատմամբ իր այժմյան արդեն իսկ առավելապաշտական նկրտումներին, Աստված մի արասցե, հագուրդ տալուց հետո, և սկսվելու է երանելի «խաղաղության» դարաշրջանը, ապա նրանք չարաչար սխալվում են, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Դատելով Բաքվի բռնապետի հայտարարություններից և սրա քարոզչամեքենայի առաջ մղած քաղաքականությունից, հենց հիմա էլ պարզ է, որ Հայաստանը թիրախավորելու հաջորդ քայլերից մեկը լինելու է, այսպես կոչված, «արևմտյան ադրբեջանցիների՝ իրենց հայրենիք վերադարձի» խնդիրը։
Այսու, պետք է մեկընդմիշտ արձանագրել, որ Բաքվի բարբարոսական վարչախմբի հակահայկական նկրտումներն ուղղակի վերջ չեն ունենալու, որովհետև դրանց վերջնանպատակը ոչ միայն Արցախի կլանումն ու հայաթափումն է, այլ նաև Հայաստանն անդամալույծ դարձնելը։
Ըստ այդմ, խաղաղության իրական ժամանակաշրջանի հաստատման համար առաջին քայլը, որքան էլ պարադոքսալ թվա, առանց թշնամուն ջախջախելու, դրա հետ խաղաղության հասնելու անհնարինության հանրային գիտակցումն է՝ «խաղաղության դարաշրջանի» ներկայիս պատրանքից ազատվելը, որին զուգահեռ արագ և որակյալ կերպով պետք է մեկնարկի Հայաստան պետություն-ամրոցի կառուցման գործընթացը»,- ամփոփել է Վարդան Ոսկանյանը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները