Չկա մեծ սեր, քան այն, որ մեկը կյանքը տալիս է իր երկրի համար․ հոգեհանգստյան կարգ՝ Արցախում
Արցախի մայրաքաղաքի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում՝ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի ձեռամբ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ հունիսի 28-ի գիշերը ադրբեջանական սադրանքի հետևանքով նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար։
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը նշել է, որ Հայ Առաքելական եկեղեցին հոգեհանգստյան կարգը նախ և առաջ կատարում է բոլոր իր այն զավակների համար, ովքեր ժամանակավոր կյանքը թողեցին պատերազմի, վթարների, հիվանդության, դժբախտ պատահարների պատճառով։
«Ապրողները պարտավոր են ննջեցյալների համար աղոթել, որ Աստված իրենց մեղքերին թողություն տա և հոգուն հանգստություն պարգևի: Հոգու համար շատ կարևոր է աղոթողների բանակը, դրա համար մենք հավաքվել ենք այստեղ այդ հոգեգանգստյան կարգ կատարելու մեր նոր զոհված տղաների համար, և ոչ միայն։
Մենք հավատում ենք, որ տղաները, միանշանակ, տեղափոխվեցին երկնային արքայություն, քանի որ Քրիստոսն ասել է՝ չկա մեծ սեր, քան այն, որ մեկը կյանքը տալիս է իր ընտանիքի, հարազատի, երկրի, ժողովրդի համար»,- նշել է հոգևոր հայրը՝ ընդգծելով, որ տղաները գիտակցաբար գնացել են դիրքեր պահելու, որպեսզի իրենց ընտանիքները հանգիստ քնեն, Քրիստոս եկել է հենց այդ բեռն ու ցավն իր վրա վերցրել՝ խաչի միջոցով:
«Սուրբ Հոգին պետք է գործի ընտանիքների վրա, ծնողների մեջ, որ իրենք հույսը չկտրեն, որ իրենց որդիները գնացել են երկնքի արքայություն։ Թողել են այս մեղսավոր աշխարհը և տեղափոխվել ամենամաքուր տեղը, որտեղ Քրիստոսն Է իր հոծ բազմությամբ՝ ամբողջ հավատացյալների հետ միասին»,- ընդհանրացրել է Տեր Մատթեոս քահանա Դրավանցը:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները