Մեսի․ Մի քանի օրից կլինեմ նոր քաղաքում, նոր ակումբում, շատ հուզված եմ
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի 36-ամյա հարձակվող Լիոնել Մեսին խոսել է առաջիկա ծրագրերի մասին։ Նա Բուենոս Այրեսում մասնակցել էր Արգենտինայի հավաքականի եւ «Բոկա Խունիորսի» նախկին ֆուտբոլիստ Խուան Ռոման Ռիկելմեի հրաժեշտի հանդիպմանը։
«Շատ հաճելի էր մասնակցել Ռիկելմեի հրաժեշտի հանդիպմանը՝ հաշվի առնելով, թե ինչ նշանակություն է ունեցել նա Արգենտինայի ֆուտբոլի եւ «Բոկա Խունիորսի» համար։ Հրաշալի է դարձյալ «Լա Բոմբոներայի» խաղադաշտ դուրս գալը։
Հիմա կարճատեւ հանգիստ կունենամ։ Մի քանի օրից կլինեմ նոր քաղաքում, նոր ակումբում, շատ հուզված եմ»,- Մեսիի խոսքը մեջբերում է Argentinian Public Television-ը։
Մեսիի շնորհանդեսը «Ինտեր Մայամիում» տեղի կունենա հուլիսի 16-ին։ Ամերիկյան թիմին է միացել նաեւ «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Սերխիո Բուսկետսը։
Leo Messi will be presented as new Inter Miami player on July 16th, he will make his debut for the MLS side on July 21st. pic.twitter.com/6cxW0xZcOq
— Leo Messi


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր