Թուրքական Baykar-ը նախատեսում է Ուկրաինայում մարտական անօդաչուների արտադրությունն սկսել 2025 թվականին
Թուրքական Baykar ընկերությունը նախատեսում է 2025 թվականին Ուկրաինայում սկսել Bayraktar TB2 եւ Bayraktar Akinci մարտական անօդաչու թռչող սարքերի արտադրությունը, հայտարարել է գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը, հայտնում է Yeni Akit-ը։
«Avia Ventures-ի՝ Baykar-ի (Ուկրաինա) տեղական ստորաբաժանման շինարարությունն ընթանում է ըստ ծրագրի, ձեռնարկության բացումը նախատեսված է 2025 թվականին»,- ասել է Բայրաքթարը։
Նա նաեւ հայտարարել է, որ «նախապատրաստական աշխատանքների հիմնական մասն արդեն ընթանում է»։ Նախատեսվում է նաեւ, որ գործարանը կէլեկտրիֆիկացվի հուլիսին:
Անցյալ տարվա օգոստոսին հայտնի դարձավ Ուկրաինայում թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի կառուցման մեկնարկի մասին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները