Եթե մի քանի օր էլ այսպես շարունակվի, վիճակը կտրուկ կծանրանա․ Մեծ Շենի համայնքապետ
Շուշիի շրջանի չորս համայնքներ ապրիլի 15-ից ամբողջությամբ կտրված են Արցախի մնացյալ մասից ու Հայաստանից։ Եթե մինչ այդ հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող քաղաքացիներին խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ տեղափոխելու չնչին հնարավորություն կար, ապա մեկ շաբաթ է՝ դա ևս անհնար է դարձել։
«Խաղաղապահների հետ պայմանավորվածություն կար, որ շաբաթական մեկ անգամ գոնե մարդկանց տեղափոխեն Ստեփանակերտ՝ հիվանդանոցային ծառայություններ ստանալու, պլանային հետազոտություններ անցնելու համար, բայց ամսի 15-ից կտրականապես արգելվել է տեղաշարժը։ Չորս գյուղեր, փաստացի, կղզյակի ենք վերածվել, ու որևէ կապ չկա ո՛չ Ստեփանակերտի, ո՛չ Գորիսի հետ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում այդ մասին ահազանգում է Մեծ Շենի համայնքապետ Դավիդ Դավիդյանը։
Մի քանի օրից կառաջանա նաև դեղորայքի խնդիր․ սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով տառապող հիվանդները, որոնք ամենօրյա դեղորայքի կարիք ունեն, առողջական լուրջ խնդիրներ են ունենալու, եթե անհապաղ չվերականգնվի Կարմիր Խաչի կամ խաղաղապահների միջոցով Ստեփանակերտի հետ կապը։
«Գյուղում դեղատուն չկա, իսկ ամբուլատորիայում միայն առաջին օգնության մի շարք դեղամիջոցներ են»,-ասում է Դավիդյանը։
Սնունդ Մեծ շեն, բարեբախտաբար, ապրիլի 15-ին՝ ադրբեջանական հերթական սադրանքից երկու օր առաջ է հասցվել։ Պահեստավորած սննդամթերքը, համայնքապետի խոսքով, մեկ-երկու շաբաթ կբավականացնի։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները