Գվարդիոլա․ ՉԼ-ի եզրափակիչում ֆավորիտի կարգավիճակը ոչ մի նշանակություն չունի
Անգլիայի չեմպիոն եւ գավաթակիր «Մանչեթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆավորիտ լինելը կարեւոր չի համարում։ Մանչեսթերյան թիմը կմրցի Միլանի «Ինտերի» հետ։
«Եթե հաշվի առնենք Չեմպիոնների լիգայի պատմությունը, «Ինտերը» գերազանցում է մեզ։ Նրանք 3 անգամ նվաճել են գավաթը, մենք՝ ոչ մի անգամ։ Բայց այդ ամենը կարեւոր չէ, ֆավորիտ լինելը եւս կարեւոր չէ։ Շատ կարեւոր է Ստամբուլի ժամանակով 22:00-ից հասնել լավագույն արդյունքի։ Անցալը մնացել է անցյալում։ Չեմպիոնների լիգան անհավանական մրցաշար է։ Մենք մտադիր ենք ցուցադրել մեր լավագույն խաղը եւ ուրախանալ։
Ոչ մի կասկած չունեմ, որ Էրլինգ Հոլանդը կարող է գոլեր խփել։ Նա պատրաստ կլինի օգնել մեզ նվաճել գավաթը, որը երազանք է, եւ այն մեզ հետապնդում է։
Երկու տարի է անցել եզրափակիչում «Չելսիից» կրած պարտությունից հետո։ Այն ժամանակ ծրագիրը չաշխատեց։ Ես չգիտեմ՝ դասեր քաղել ենք այդ եզրափակիչից, թե ոչ, քանի որ երկու տարի է անցել, շատ բան է տեղի ունեցել։ Սա ուրիշ հանդիպում է, այլ մրցակից է, թիմերն են տարբեր։
Հիմա էլ ունենք ծրագիր, գաղափարներ, որոնք ներկայացվել են ֆուտբոլիստներին։ Եթե հասնենք հաջողության, կնշանակի, որ գաղափարը ճիշտ էր։ Ամեն դեպքում՝ մենք պատրաստ ենք։
Այսպիսի հանդիպումներում ամենակարեւորն այն է, որ 0:0 հաշվի ժամանակ մտածես՝ պարտվում ես։ Իտալական թիմերը 0:0-ի ժամանակ մտածում են, որ հաղթում են։ Կարեւոր է մտնել խաղի ռիթմի մեջ, բայց նաեւ պահպանել կառուցվածի կայունությունը եւ անհրաժեշտ պահերին առաջ նետվել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
«Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Ստամբուլում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին