Մի հոգի մարդ չտեսա, մի հոգի, որ էս մարդուն արդարացնի․ Թերեզա Մխիթարյան
Բարերար Թերեզա Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Շվեյցարիայում քաղաքական գործիչ խայտառակեցին, զրկեցին պաշտոնից, որովհետև ընդունել էր մի օտարերկրյա միլիոնատերի առաջարկը և անց կացրել նրա հաշվին 2 հանգստյան օր Ֆրանսիայի հարավում:
Մի հոգի մարդ չտեսա, մի հոգի, որ էս մարդուն արդարացնի, գրի կամ ասի. «Հա, լավ խեղճ մարդ, դե շաբաթ կիրակի է, ում հետ ուզում է անց է կանցնում»: Բոլորը դատապարտեցին արարքը ու ասացին, որ էլ երբեք քաղականությամբ չի կարող զբաղվել:
Հայաստանում էսքան դավաճանությունից հետո, նախորոք ալիևի հետ պայմանավորված պատերազմում էսքան ոսկի տղա սպանելուց հետո (լավա ինքը նիկոլը խոստովանեց , որ այդ տղաները կարող էին նաև չզոհվել) , էսքան հայրենի տարածքներ թուրքին նվիրելուց հետո դուք նայեք տեսեք, թե ինչքան հայեր էս ստոր դավաճան նիկոլներին «Ջան ջիգյար» են ասում, սեղան կիսում հետները…. դեմքներին ժպտում, հանուն սեփական ԵՍ-ի` դառնում ՉԱՐԱՀԱՎԱՆ` իր վարքով գայթակղության պատճառ հանդիսանալով շրջապատի համար:
Դա անում են, որովհետև կոնկրետ շահ ունեն էդ պաշտոնով մարդուց կամ էլ կոնկրետ ստրկամիտ հոգեբանություն. պաշտոնով մարդը ինչ էլ անի ինքը ճիշտ է, շեֆն ինչ անի «արդարացի» է, անգամ եթե հղի կին սպանի:
Իսկ չարը էդպես է, հետը կոմպրոմիսի ես գնում, ընդունում ես, մի հատ էլ ժպտում ես, մտածում է. «Էս անգամ էլ պլստացի, դեռ ինձ ջան ջիգյար ասող կա», ավելի է չարանում, ավելի շատ է մեծամտանում ու ուժեղանում: Ճիշտ քաղցքեղի նման. որ սկզբում չես հեռացնում հիվանդ բջիջները, հետո մետաստազի է վերածվում ու ներսից քայքայում քեզ:
Այսինքն, չարի հետ ընկերանալն ի վերջո չարի գործերին է ծառայում, քանի որ նրա կողմից օգտագործվում է ինքնագովազդվելու, լեգիտիմացվելու, մարդկանց աչքին ռեաբիլիտացվելու նպատակներով»:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները