Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

Ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր իրավունքից, դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ․ Քերոլայն Քոքս

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը նամակ է հղել՝ իր զորակցությունը հայտնելով Արցախի Հանրապետության ժողովրդին, տեղեկացնում է «Արցախպրես»-ը։

Բարոնուհի Քերոլայն Քոքսի նամակում նշված է.

«Արցախի Հանրապետության ժողովրդին, ում նկատմամբ ես խորին ջերմություն և խորին հարգանք ունեմ:

Ես գրում եմ ձեզ այսօր, քանի որ 120 000 անմեղ քաղաքացիներ կանգնած են գոյաբանական ճգնաժամի առաջ: Այժմ Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու նախադրյալներ են ստեղծվել: Ձեր ժողովուրդը, ում հանդեպ իրականացվել են ամենալուրջ միջազգային հանցագործությունները, կրել և կրում է տառապանքներ։ Ես անձամբ ականատես եմ եղել կոտորածների, վայրագությունների և բռնի տեղահանումների հետևանքներին։ Այնուամենայնիվ, աշխարհը որոշել է խուլ ձևանալ ձեր տառապանքների նկատմամբ: Նույնիսկ ձեր ամենամոտ միջազգային դաշնակիցները կամ ուշադրություն չեն դարձրել, կամ անտեսել են ցեղասպանության նախազգուշական նշանները: Ձեզ համար այս ամենադժվար պահին ես իմ համերաշխությունն եմ հայտնում արցախահայությանը։ Ես մեծ վստահություն ունեմ, որ դուք կկարողանաք հաղթահարել այս ճգնաժամը քաջությամբ, տոկունությամբ, զոհաբերությամբ և սիրով: Ոչ միայն դուք կգոյատևեք՝ այլև գեղեցկություն կստեղծեք կործանող մոխիրներից:

Ինձ ասում են, որ 1990 թվականից ի վեր ես այցելել եմ Արցախի Հանրապետություն 88 անգամ: Ինձ բախտ է վիճակվել զգալ պատմության հանդեպ ձեր սերը և երաժշտության, պարի և արվեստի հարուստ մշակույթը, և այս ամենը՝ ձեր հողի սքանչելի գեղեցկության համատեքստում՝ լեռներ, թավ անտառներ, բերրի հովիտներ և բյուրեղյա գետեր: Ես օրհնված եմ, որ հնարավորություն եմ ունեցել հանդիպելու հրաշալի մարդկանց, որոնցից շատերն Մեծ եղեռնի զոհերի անմիջական ժառանգներ են, կամ Սումգայիթում և Բաքվում հակահայկական ջարդերի և Արցախում էթնիկ-կրոնական զտումների զոհեր: Ինձ ապշեցնում է այն միասնականությունը, որով նրանք կիսում են մի պարզ ընդհանուր նպատակ՝ դա իրենց պատմական հողում խաղաղ, արժանապատիվ և անվտանգ ապրելն է: Այս կարոտը շարունակում է լցնել իմ սիրտը…

Ես միշտ ինձ հետ կրում եմ մի երիտասարդ կնոջ մասին հիշողություն, ում հանդիպել էի Մարտակերտի հիվանդանոցում 1992 թվականին, երբ այցելել էի Մարաղա գյուղ, որը ենթարկվել էր Ադրբեջանի կողմից իրականացված ջարդին։ Մինչդեռ գյուղում ես տեսա ադրբեջանցի զինյալների կողմից գլխատված քաղաքացիական անձանց դիեր, մարմինները՝դեռ գետնին, մարդկանց արյունը դեռ պատերին, հրկիզված տները դեռ մխում էին: Այն օրը, երբ ես հանդիպեցի այս կնոջը, նա տառապում էր իր որդու և տասնչորս հարազատների մահվան պատճառով, ովքեր սպանվել էին Մարաղայի 2 ջարդի ժամանակ: Ես լաց եղա նրա հետ:

Երբ նա դադարեց լաց լինել, ես հարցրի նրան, թե արդյոք ասելիք ունի՞, որ կցանկանար կիսել աշխարհի հետ: Նա պատասխանեց. «Ես ուզում եմ միայն շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր չեն մոռացել մեզ այս սարսափելի օրերին»: Չեմ կարծում, որ «շնորհակալություն» բառերը մտքովս անցած կլինեին այն օրը, երբ տեսնեի, որ ընտանիքիս շատ անդամներ սպանվել են նման սարսափելի հանգամանքներում: Սա է հայ ժողովրդի արժանապատվությունը։ Եթե ես այսօր կարողանայի խոսել այդ կնոջ հետ, ես կասեի նրան. «Մենք սիրում ենք քեզ և չենք մոռացել քեզ, նույնիսկ երբ Հայոց ցեղասպանության մութ ամպը կրկին կախվել է քո երկրի լեռների վրա»:

Նախորդ պատերազմի ժամանակ ես հանդիպեցի մի հայի, ով տեսել էր հինգ տարեկան հայ աղջկա դի՝ երկու մասի կտրված՝ կախված ծառի ճյուղից։ Նա սարսափով լաց եղավ և երդվեց վրեժ լուծել։ Հետագայում, երբ Ղարաբաղի բանակի իր ստորաբաժանումը գյուղեր էր գրավել, նա չկարողացավ ստիպել իրեն վնասել ադրբեջանցի երեխային։ Երբ ընթրիքի ժամանակ պատմվել է այս պատմությունը՝ հայկական խոսելու ոճով, լրագրողը գովել է տղամարդուն իր մարդասիրության և արժանապատվության համար։ Ինչին նա պատասխանեց. «Արժանապատվությունը փշե պսակ է»։ Արցախցիները ոգեշնչող խիզախությամբ ու արժանապատվությամբ կրել են իրենց փշե պսակը։

Ես երբեք այնքան մտահոգված չեմ եղել Արցախի ապագայով, որքան այսօր: 2020 թվականին Թուրքիայի և նրա դաշնակից ջիհադիստ զինյալների անմիջական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի երկու երրորդի նվաճումն ու էթնիկ-կրոնական զտումները, հայ պատանդների խոշտանգումները և սպանությունները,հետագա ռազմական ներխուժումները և Հայաստանի Հանրապետությանը պատկանող տարածքների օկուպացումը, Արցախի ներկայիս շրջափակումը, և ամբողջ Հայաստանի նկատմամբ նրա տարածքային պահանջները վկայում են այս մռայլ իրականության մասին։

Նախադրյալներ կան Արցախի հայ քրիստոնյաների նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու համար. Այնուամենայնիվ, Ցեղասպանության մասին կոնվենցիան ստորագրած երկրները, ներառյալ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Միացյալ Թագավորության իմ կառավարությունը, հրաժարվել են վատթարագույնը կանխել և պաշտպանել նրանց, ովքեր դրա կարիքն ունեն և պատժել նրանց, ովքեր պատասխանատու են դրա իրականացման համար: Թվում է, թե ոչ մի ազգ չի ցանկանում կանխել, ապահովել կամ պաշտպանել: Ինձ խորապես անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ միջազգային տերությունների կողմից Հայաստանի Հանրապետության վրա ճնշում է գործադրվում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի դիմաց զոհաբերել Արցախը Ադրբեջանի Հանրապետությանը։ Եթե հավատանք զեկույցներին, ապա բանակցային գործընթացում ներգրավվածներն ասում են, որ պայմանագիրը կապահովի Հայաստանի Հանրապետության սահմանները և թույլ կտա թուրքական աշխարհի հետ առևտուր բացել:

Իմ սիրելի ընկերներ,

Ինչպես դուք տեղյակ եք, խաղաղության և բարգավաճման այս խոստումները գին ունեն: Եթե պայմանագիրը ստորագրվի իր ներկայիս տեսքով, ապա ձեզնից կակնկալեն հրաժարվել ինքնորոշման ձեր միջազգային իրավունքից: Դուք կզիջեք վերահսկողությունը ձեր կյանքի, ազատության և հողի հանդեպ: Նշենք Հայոց Գերագույն Հոգևոր խորհրդի վերջին արտահայտությունը. «Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի մաս ճանաչելով՝ Հայաստանի իշխանություններն անխուսափելիորեն Արցախի մեր եղբայրներին և քույրերին կկանգնեցնեն նոր ցեղասպանության և հայրենադարձության առջև»: Եթե Ադրբեջանի կողմից խաղաղության պայմանագիր ստորագրվի և հետագայում խախտվի, պատմությունը ցույց է տվել, որ միջազգային տերությունները չեն ցանկանա արձագանքել: 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ հաստատված զինադադարի ժամանակ Ադրբեջանը խոստացել էր «կանգ առնել իրենց ներկայիս դիրքերում», սակայն նրա զինված ուժերն այդ ժամանակվանից անպատիժ առաջ են անցել նոր դիրքերում։ Ադրբեջանը խոստացել էր «ռազմագերիների փոխանակում», սակայն տասնյակ հայ զինվորականներ և քաղաքացիական անձեր շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ, որոնցից շատերը արագ ենթարկվել են քրեական դատավարությունների։ Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականի հրադադարը խախտելու համար։ Մնում է միայն կասկածել, որ ներկայիս բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությունը, իր ներկայիս տեսքով, չի երաշխավորի խաղաղություն արցախահայության համար։ Իմ մեծ մտավախություններից մեկը հայկական բոլոր եկեղեցիների, հուշարձանների և այլ մշակութային ու հոգևոր գանձերի ոչնչացումն է, որոնք կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։

2020 թվականից ի վեր բազմաթիվ հայկական վայրեր արդեն թիրախավորվել և մեծ վնաս են կրել, այդ թվում՝ աշխարհահռչակ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Տիգրանակերտի մոտ գտնվող հնագիտական վայրը և նախորդ պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիրը։ Չպետք է մոռանալ Նախիջևանի հայկական դարավոր կրոնական վայրերի համակարգված ոչնչացումը, ներառյալ հայկական Ջուղայի գերեզմանատան վրա հարձակումը, որտեղ ադրբեջանցի զինվորները՝ զինված մուրճերով և կռունկներով, ոչնչացրեցին հարյուրավոր ձեռակերտ խաչքարեր: Կան հիմնավոր հիմքեր ենթադրելու, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո Արցախում կպարտադրվի ևս մեկ «Նախիջևան»՝ ոչնչացվելու է մարդկության ընդհանուր մշակութային ժառանգության անգին մասը։ Մի դաս կա Աստվածաշնչից, որ իմ մտքում եմ պահում՝ Հուդայի թագավորության վերջին օրերին Երեմիա մարգարեն ողբում էր, որ իր հայրենակիցներն ասում էին. «Խաղաղություն, խաղաղություն», երբ խաղաղություն չկա»։

Այդ դեպքում ազգի կեղծ խաղաղության զգացում ընդունելու հետևանքը հայրենիքի կորուստն ու օտար երկիր աքսորվելն էր։ Երբ ես փոքր երեխա էի, իմ երկիրը մեկուսացված էր և իր ամենամութ ժամանակահատվածն էր ապրում: Բրիտանիային գոյաբանական վտանգ էր սպառնում ծայրահեղ ազգայնական ցեղասպան բռնապետության կողմից: Մեր այն ժամանակվա վարչապետ Նևիլ Չեմբեռլենը ժողովրդին խոստացավ «խաղաղություն մեր ժամանակներում», բայց խաղաղություն չկար։ Նրա իրավահաջորդը՝ Ուինսթոն Չերչիլը, ստանձնեց վարչապետի պաշտոնը՝ ժողովրդին խոստանալով ոչ այլ ինչ, քան «արյուն, ծանր աշխատանք, քրտինք և արցունքներ»։ Բայց «արյան, աշխատասիրության, քրտինքի և արցունքների» աննկարագրելի գինը հանգեցրեց նրան, որ մենք այժմ վայելում ենք ազատության մեջ ապրելու մեր արտոնությունը։ Իմ հույսն ու աղոթքն է, որ բազմաչարչար հայ ազգը շարունակի պայքարել սեփական հողում խաղաղ և արժանապատիվ ապրելու հնարավորության համար։ Սա այն օրհնությունն է, որ վայելում ենք ես և իմ ընտանիքը, բոլոր բրիտանացիների հետ միասին: Այդ մեծ արտոնության համար ես խորապես պարտական եմ իմ նրանց, ովքեր ավելի քան ութսուն տարի առաջ նախընտրեցին դիմանալ մեծ զոհաբերության, քան ընդունելու խաղաղության կեղծ խոստումը:

Խնդրում եմ, վստահ եղեք իմ շարունակական ամենօրյա աղոթքների և ձեր անունից իմ շարունակական քարոզչության մեջ: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ նշանակություն ունի ինձ և շատ ուրիշների համար ամբողջ աշխարհում: Աղոթում եմ ձեզ համար, Աստծո օրհնությունը բոլորիդ և երկար ապրեք ազատ Հայաստանում և ազատ Արցախում»: