Կոչ ենք անում Փաշինյանին վերանայել Արցախի հարցով իր դիրքորոշումը․ Կանադայի Հայ դատի հանձնախումբ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությունն ու մերժումն է հայտնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության առնչությամբ՝ Արցախի Հանրապետությունը (Լեռնային Ղարաբաղը) Ադրբեջանի մաս ճանաչելու կապակցությամբ։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ եթե այդ հայտարարությունը գործադրության դրվի՝ լրջորեն պիտի նսեմացվեն Արցախի ժողովրդի անկախության բազմադարյան ձգտումը, ինքնորոշման իրավունքը եւ միջազգայնորէն միջնորդված խաղաղության գործընթացը։
«Արցախի ժողովուրդը տարիներ շարունակ դիմակայել է դժվարություններին՝ ձգտելով պաշտպանել իր մշակութային ինքնությունը, պահպանել իր ժառանգությունը եւ պաշտպանել ապահով և բարօր հայրենիքի մեջ ապրելու իր իրավունքը։
Արցախահայության ազգային ինքնորոշման համար մղված պայքարը ճանաչված է բազմաթիվ միջազգային կառույցներիւ կողմից եւ հաստատագրված միջազգային իրավունքի սկզբունքներով: Վարչապետ Փաշինյանի հայտարարությունը ոչ միայն արհամարհում է Արցախի ժողովրդի կամքը, այլեւ անտեսում է նրա հիմնարար իրավունքները։
Կանադան եւ միջազգային ընտանիքի մյուս անդամները պետք չէ խրախուսեն Հայաստանի վարչապետի որդեգրած քաղաքականությունը եւ պետք է վերահաստատեն իրենց դիրքորոշումը Արցախի հակամարտությունը լուծելու ինքնորոշման սկզբունքի հիման վրա, ինչպես նշված է Հելսինկեան սկզբունքների մեջ։
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը ամրորեն կանգնած է Արցախահայության եւ նրա ինքնորոշման արդար ձգտումների կողքին։ Մենք կվերահաստատենք Արցախի ժողովրդի միջազգայնորեն ճանաչված իրավունքները պաշտպանելու մեր հանձնառությունը և կոչ կուղղենք վարչապետ Փաշինյանին վերանայելու իր դիրքորոշումը։
Մենք կոչ կուղղենք նաեւ Կանադային եւ միջազգային հասարակությանը՝ դատապարտելու վարչապետ Փաշինյանի հայտարարությունը եւ սատար կանգնելու արդարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքները հարգելու սկզբունքներչ վրա հիմնված խաղաղ կարգավորման գործընթացին», -ասվում է հաղորդագրությունում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները