Ալիև-Փաշինյան բանավեճը բեմադրված էր․ Արմեն Այվազյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը գրում է․
Մի քանի եզրակացություն երեկ Մոսկվայում կայացած «բանակցությունների» վերաբերյալ։
ԵԱՏՄ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին Ի. Ալիևին հրավիրելու գլխավոր նպատակն այն էր, որպեսզի Ն. Փաշինյանը բոլորի ներկայությամբ ևս մեկ անգամ պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչում։
Ալիև-Փաշինյան բանավեճը սկզբից մինչև վերջ բեմադրված էր։ Փաշինյանը սցենարով իրեն հատկացված տեքստը ջանադրաբար անգիր էր արել։
Նույն սցենարով Փաշինյանին թույլ էր տրվել երկու անկապ խոսք ասել Բերձորի (Լաչինի) միջանցքի փակ լինելու մասին՝ առանց սակայն խոսուն փաստեր ներկայացնելու (օրինակ, թե որքան մարդիկ ու բեռներ էին մտնում Արցախ մինչև շրջափակումը և որքան են մտնում հիմա)։
Փաշինյանին արգելվել էր, նա էլ իր կողմից համարձակություն չունեցավ մեկ բառ ասել ոչ միայն Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների (պատանդների), այլև անգամ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի շարունակվող բռնազավթման մասին։
Հայաստանը փուլ առ փուլ մասնատելու քաղաքականությունը համաձայնեցված է ու ընթացքում համաձայնեցվում է Վաշինգտոնի, Մոսկվայի, Անկարայի և Բաքվի միջև։ Առաջիկա հերթական փուլով նախատեսվում է հայաթափել Արցախը և կտրել ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհները։
Արցախի հայաթափման և ՀՀ-ի դեպի հարավ և դեպի հյուսիս տանող ռազմավարական ճանապարհներն Ադրբեջանի վերահսկողության տակ դնելու խնդրի հնարավորին չափ սահուն և քիչ ցնցումներով ուղեկցվող լուծումը հանձնարարված է փաշինյանական խունտային։
Այս աղետալի գործընթացը գաղտնի է պահվում հայ ժողովրդից, որի գլխի տակ իշխանությունը շարունակաբար տարատեսակ փափուկ բարձեր է դնում, միաժամանակ՝ հետևողականորեն ու նպատակասլաց բարոյալքելով հայության դիմադրական ոգին։
Եթե չհասցնենք ազգովին ինքնակազմակերպվել, վերահաստատել ու վերագործարկել մեր ժողովրդի գոյության կենսական պահանջները, որոնք մասամբ սահմանված են ՀՀ Անկախության հռչակագրով, ապա ականատեսն ենք լինելու հայկական պետության մոտալուտ կործանման, լիակատար հայրենազրկման ու մասնակի թուրքացման։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները