Պոլսահայ համայնքը դատի է տվել «հայի վիժվածք ասած» ասած թուրք հոգևորականին
Պոլսահայ համայնքից փաստաբան Սիմոն Չեքեմը Ստամբուլի գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել Ստամբուլի մզկիթներից մեկում քարոզի ժամանակ «հայ վիժվածք» արտահայտությունն օգտագործած իմամի վերաբերյալ, գրում է Ermenihaber.am-ը:
Պոլսահայ փաստաբանը դատախազությունից պահանջել է, որ իմամը պատժվի ժողովրդիի մեջ ատելություն ու թշնամանք հրահրելու, խտրականության, նվաստացման, վիրավորանքի և սպառնալիքի համար:
Սիմոն Չեքեմն իր միջնորդության մեջ ասել է.
«Կասկածյալի կողմից հնչեցված այս խոսքերը հայ ազգության մասին, որի անդամն եմ ես, հասարակությանը դրդում են ատելության, խտրականության ու թշնամանքի։
Բացահայտ խտրականություն և ատելություն պարունակող բառերը ատելության խոսքի վրա հիմնված հանցագործություն են»: Չեքմեքը նշել է, որ տեղի ունեցածը համապատասխանում է Թուրքիայի քր. օրենսգրքի 216/2 կետին և պատժվում է վեց ամսից մեկ տարի ժամկետով:
Հիշեցնենք՝ Ստամբուլի Սուլթանգազիի Ջեբեջի մզկիթում իմամ (մուսուլմանական հոգևորական) Մուրադ Գյունդողդուն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ հավատացյալներին նախագահական ընտրությունների օրը զինված լինելու կոչ է արել և միաժամանակ օգտագործել է «հայ վիժվածք» արտահայտությունը։
Հեռախոսով կատարված տեսագրություններից պարզ է դառնում, որ Գյունդողդուն ասել է․
«Եղբա՛յր, պատրաստե՛ք ձեր զենքերը։ Մայիսի 28-ի պատրաստ պահեք ձեր զենքերը, իմ երկու զենքերն էլ մինչև վերջ լիցքավորված են։
Նա, ով իր վրա վստահ է, թող հրապարակ դուրս գա (մարտահրավեր նետելու իմաստով)։ Ի՞նչ ենք մենք քաշում ձեր ձեռքը։
80 տարի է` այս երկիրը ձեր ձեռքն ի՞նչ է քաշում, հայ վիժվածքների ձեռքն ի՞նչ է քաշում։ Այդքան նահատակներ ունենք»։
Տեսագրության հանրայնացումից հետո առաջացած աղմուկի ֆոնին Թուրքիայի Կրոնական գործերի վարչությունը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսել զենքերը պատրաստելու վերաբերյալ իմամի կոչի հարցով։ Կիրառված ատելության խոսքի թեմայով դեռևս որևէ պաշտոնական մեկնաբանություն չի եղել:


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը