Իսկ հետո, երբ եկավ նեռը և առանց աչք թարթելու հայտարարեց, թե Ադրբեջանի «86.6 հազար քկմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, ԱԶԳԸ, չգիտես ինչու, լուռ ու անտարբեր է». Հասրաթյան
«88-ին, երբ Հայոց արևելաց կողմում թևածեց ազատագրական շարժումը, ԱԶԳԸ վանկարկում էր «Արցախը մերն է...»
90-ականների պատերազմում, երբ թշնամուն պարտադրեցինք մեր կամքը, տարիներ շարունակ Արցախն ԱԶԳԻ համար միասնության, հպարտության և արժանապատվության խորհրդանիշ էր...,- գրում է Արցախի Պաշտպանության բանակի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ Իսկ հետո, երբ եկավ նեռը և առանց աչք թարթելու՝ հազարավոր զոհեր ու տարածքներ տալով, մանկուրթի համառությամբ, այսօր հայտարարում է, թե Ադրբեջանի «86.6 հազար քառ. կմ-ը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը», նույն ԱԶԳԸ, չգիտես ինչու, լուռ ու անտարբեր է...
Սա ենք մենք... Ընդամենը երեք տասնամյակ, և հոգնած ու շնչահեղձ ժողովուրդ... Հետո էլ ասում ենք «աշխարհն անարդար է...» Այնինչ, իրականում. ոչ թե աշխարհն է անարդար, այլ մենք ենք անազնիվ մեր ճակատագրի հանդեպ...
Հակառակ դեպքում ԱԶԳԸ կմերժեր ոչ թե իր երեկվա հերոսներին, այլ այն տականքին, որը Երկիրը հասցրել է այս վիճակին...»,- գրում է Հասրաթյանը։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը