Սարըգյուլ. «Կարծում եմ Օղանը կաջակցի Քըլլըչդարօղլուին»
Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ և «Ազգ» դաշինիքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մայիսի 19-ին հանդիպելու է «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանի հետ, գրում է Ermenihaber.am-ը։
Ավելի վաղ Օղանը նշել էր, որ մայիսի 19-ին պետք է հայտարարի այն նախագահի թեկնածուի անունը, ում աջակցելու է մայիսի 28-ին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլում:
Սինան Oղանի հնարավոր նախընտրության մասին խոսել է «Թուրքիայի վերափոխման» կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Սարըգյուլը:
Սարըգյուլի համոզմունք է հայտնել, որ մեծ հավանականությամբ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին:
«Մեծապես հակված եմ այն մտքին, որ Օղանը կաջակցի Քըլըչդարօղլուին: Որոշ հարցրերում նրա ու Քըլըչդարօղլուի հայացքները տարբերվում են, բայց ընդհանուր դիտարկելու պարագայում Քըլըչդարօղլուի և Սինանի տեակետները նմանվում են՝ Աթաթուրքի ազգայանականության, ալփարսլանների, ֆաթիհսուլթանմեհմեդների հարցում և հատկապես տնտեսության բարելավման, տնտեսության ազգայանականացման, մեր պետության կառավարման մեջ ունեցած ներդրման հարցում»,-ասել է թուրք քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ազգայնական «Նախնի» դաշինքի միասնական թեկնածու Սինան Օղանը հավաքել էր քվեների 5.17%-ը, իշխանական «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել էր քվեների 49.52%-ը, իսկ ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 44.88%-ը:
Այսպիսով, մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլում Սինան Օղանի կողմնակիցների քվեները որոշիչ դեր կարող են ունենալ նախագահի ընտրության հարցում:


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները