«Այժմ Հայաստանի հավաքականում հիմնական լեզուն ռուսերենն է». հարցազրույց Ռոման Բերեզովսկու հետ
Հայաստանի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին պատմել է, որ ազգային հավաքականի խաղացողների մեծամասնությունը խոսում է ռուսերեն։
«Տիկնիզյանը հիանալի է ինտեգրվել նոր կոլեկտիվում։ Հրաշալի խաղացող է մեր թիմի համար և շատ շփվող տղա։ Չնայած հայերենի չիմացությանը՝ տղաների հետ շփվելիս որևէ խնդիր չի ունեցել։ Չէ՞ որ մեր հավաքականը բազմազգ է։
Որն է մեր հավաքականի հիմնական շփման լեզու՞ն։ Պետրակովի գալուց հետո շփման հիմնական լեզուն ռուսերենը դարձավ։ Ռուսերենին չեն տիրապետում միայն տղաներից մի քանիսը՝ ժամանած օվկիանոսի մյուս ափից, Եվրոպայից։ Իսկ միմյանց հետ արդեն շփվում են հայերեն, անգլերեն, իսպաներեն՝ կախված ընկերությունից»,-ասել է Ռոման Բերեզովսկին «Чемпионат»-ին տված հարցազրույցում։
Հայաստանի ազգային հավաքականին պակասում է Մխիթարյանի պես առաջատարը։ Այս մասին ասել է Հայաստանի ֆուտբոլի հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին «Чемпионат»-ին տված հարցազրույցում։
«Նման խաղացողի կարիք ունի ցանկացած թիմ և հատկապես՝ մերը։ Նման աստղային անհատականության միայն հայտնվելը խաղադաշտում արդեն իսկ շատ բան է նշանակում մեզ համար։ Մրցակիցը սկսում է մի փոքր ավելի հարգալից վերաբերվել թիմին»,-վստահ է Բերեզովսկին։
Ինչ վերաբերվում է թիմի նոր առաջատարների հեռանկարին, Բերեզովսկին առաձնացրել է Էդուարդ Սպերցյանին և Նաիր Տիկնիզյանին․
«Հիմա մենք ունենք հիանալի նոր տղաներ: Մեծ հույսեր ենք կապում Էդիկ Սպերցյանի և Նաիր Տիկնիզյանի հետ։ Առաջնորդի գործառույթներն ավելի հաճախ կատարում են դաշտի կենտրոնի, հարձակման գծի խաղացողները, ավելի քիչ՝ եզրայինները։ Այդուհանդերձ, Տիկնիզյանը թե՛ ակումբում, թե՛ հավաքականում իրեն լավագույն կողմից է դրսևորում»։
Ռոման Բերեզովսկին վստահ է, որ թե՛ Սպերցյանը, թե՛ Տիկնիզյանը ի վիճակի են իրենց վրա վերցնելու թիմի առաջատարի դերը։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին