Ալիևը հույս ունի, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական պահանջն է ներկայացրել Հայաստանի նկատմամբ։
«Հայերը կարող են ձգձգել գործընթացը, օգտագործել բանակցային ձեւաչափը, որը մեկնարկել է ոչ թե համաձայնության գալու համար, այլ գործընթացը մինչեւ անվերջություն ձգձգելու համար՝ սպասելով ինչ-որ բանի, սպասելով հրաշքի, սպասելով փոփոխությունների։ Կարծում եմ, որ նրանք բաց կթողնեն հնարավորությունը, քանի որ գրեթե երեսուն տարվա օկուպացիան նրանց ոչ մի առավելություն չի տվել: Ընդհակառակը, նրանք կտրված են տարածաշրջանային զարգացումից։ Հայաստանը կորցրել է իրապես անկախ երկիր դառնալու հնարավորությունը։ Ոչ թե ֆորմալ, այլ փաստացի անկախ։ Եվ հիմա նրանք իրենց համար նոր տեր են փնտրում։ Բայց վերջին պատմությունը պետք է նրանց համար դաս լինի։ Ուստի մենք հույս ունենք, որ նրանք դա կհասկանան»,-հավելել է Ալիեւը։
Բաքուն առաջընթացի հույս ունի Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների բանակցություններում, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով օկուպացված Շուշիում կայացած միջազգային համաժողովում։
«Հուսով եմ, որ Վաշինգտոնում բանակցությունները եթե ոչ արդյունք, ապա գոնե տեսանելի առաջընթաց կբերեն»,- ասել է Ալիևը։
Միաժամանակ, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ «գոյություն չունեցող» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության պայմանագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է․ «Մենք Հայաստանին ուղարկել ենք խաղաղության պայմանագրի նախագածի չորս նոր տարբերակ։ Նրանք վերադարձրել են իրենց մեկնաբանություններով։ Այն, ինչ մենք տեսել ենք այդ մեկնաբանություններում, կրկին Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներն են»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իհամ Ալիևը՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններին։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները