Թուրքիայի քաղաքացիներն արտասահմանում սկսել են քվեարկել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների համար
Թուրքիայի նախագահի եւ խորհրդարանի նոր կազմի ընտրության քվեարկությունն արտասահմանում եւ սահմանակետերում սկսվել է հինգշաբթի, տեղեկացրել է TRT հեռուստաալիքը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ավելի վաղ ընդունած որոշման համաձայն՝ 75 երկրներում բացվել են 156 ընտրատեղամասեր։ Դրանք գտնվում են թուրքական դիվանագիտական ներկայացուցչություններում։ Հանրապետության սահմանակետերում, ցամաքային անցակետերում, օդանավակայաններում եւ ծովային նավահանգիստներում ստեղծվել է արտասահման մեկնողների կամարտահայտման 4,6 հազար կետ։ Թուրքիայի սահմաններից դուրս կարող են քվեարկել ավելի քան 3,6 մլն քաղաքացիներ։
Քվեարկությունն արտասահմանում եւ սահմանակետերում կավարտվի մայիսի 9-ին, ինչից հետո բոլոր ընտրաթերթիկները կհաշվվեն եւ կուղարկվեն ԿԸՀ։ Ընտրատեղամասերը բաց են լինելու շուրջօրյա՝ ինչպես մեկնողների, այնպես էլ հանրապետության սահմաններից դուրս գտնվող քաղաքացիների համար։ Արտասահմանում ներկա ընտրություններում առաջին անգամ կկարողանան քվեարկել ավելի քան 277 հազար թուրքեր։
Ինչպես նշել է ԿԸՀ-ն, քվեարկողներին կտրվի երկու ընտրաթերթիկ՝ նախագահի թեկնածուների եւ կուսակցությունների ցուցակի։ Կուսակցական ընտրաթերթիկը մոտ 20 սանտիմետր լայնությամբ եւ մեկ մետրից ավելի երկարությամբ փաստաթուղթ է։ Երկարությունը պայմանավորված է նրանով, որ ընտրություններին մասնակցում է 26 կուսակցություն, իսկ ընտրաթերթիկում կուսակցության անվանումն է, նրա խոշոր լոգոտիպը եւ տրվելիք ձայնի տեղը։ Տեղամասում գրանցվելուց հետո ընտրողին կտրվեն կնիքներ՝ «Այո» կամ» Ընտրություն» բառերով, որոնք նա պետք է դնի ընտրաթերթիկի համապատասխան տեղում։ Ձայնը չի հաշվվի, եթե քվեարկողը չնշի ոչ մի թեկնածուի, կնիքը դնի տարբեր դաշինքների մեջ մտնող կուսակցության առջեւ կամ էլ ինչ-որ ձեւով փչացնի ընտրաթերթիկը։


















































Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
ՀՀ Կառավարության կազմը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները